Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ ներկայացուցիչ Մաթիո Բուսքեթի գլխավորած պատվիրակությանը

15/03/2016

   ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության Հարևանության և բանակցությունների ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուսքեթի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը կարևորել է հանդիպման համար նախատեսված թեմաների քննարկումը և բարձր  գնահատել ԵՄ աջակցությունը՝ հատկապես արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին:

   Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ոլորտում իրականացվելու են որակապես նոր քայլեր, որտեղ իրավական քաղաքականության համար պատասխանատուն և գլխավոր դերակատարը Արդարադատության նախարարությունն է:

Մաթիո Բուսքեթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և անդրադարձել  ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքներին:

   Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի ձեռքբերումներն ու անելիքները՝ ընդգծելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումը, Պրոբացիոն ծառայության ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արդարադատության համակարգի անկախությանը, հաշվետվողականությանն ու թափափանցիկությանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովումը: 

   Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ արդարադատության համակարգի հզորացման և բարելավման առումով կա մեծ ներուժ և վստահեցրել, որ միջազգային գործընկերների աջակցությամբ նախարարությունը կանի առավելագույնը՝ համակարգի նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու համար: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն