Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԸՕ նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների ընթացքը

22/04/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին:

 Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, դրա շուրջ քաղաքական ու հասարակական գործիչների հետ քննարկումների ընթացքը, ինչպես նաև այդ ընթացքում նախագծում կատարված փոփոխությունները: