Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենին

13/05/2016

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին:

 Նախարարը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության  նախարարության և Համաշխարհային բանկի միջև եղած համագործակցության ներկայիս մակարդակը և ընդգծել, որ այն խորացնելու ու զարգացնելու մեծ ներուժ կա:

 Արփինե Հովհաննիսյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է Նախարարության ծրագրերն  ու դրանց ուղղված ֆինանսական օժանդակության հարցերը:               

 Լորա Բեյլին, շնորհակալություն հայտնելով նախարարին  հանդիպման համար, նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի  արդյունք են գրանցել:

  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն