Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյան. «Պատրաստվում ենք բարելավել պատժից վաղաժամկետ ազատելու ընթացակարգերը». «Չորրորդ իշխանություն»

24/05/2016

«ՉԻ» զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը

– Տիկին նախարար, պատրաստվո՞ւմ եք երբեւիցե այցելել որեւէ ՔԿՀ՝ պարզելու համար, թե այնտեղ իրականում ի՞նչ է կատարվում, չէ՞ որ, ի վերջո ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

– Ես քրեակատարողական հիմնարկներ այցելելու կաշկանդվածություն չունեմ, կլինեն նաեւ այցելություններ, սակայն կարծում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին պատկերացում ունենալու համար այցելությունները միակ մեխանիզմը չեն։ ՔԿՀ-ներն այն կառույցն են, որտեղ ամենօրյա հետեւողական եւ տքնաջան աշխատանքներ են պահանջում, իսկ մենք էլ դա անում ենք ամեն օր։ Նախարարության կողմից նախաձեռնած «Պրոբացիայի մասին» օրենքը դա է վկայում, որը, ինչպես տեսաք, խորհրդարանում ընդունվեց առանց վերապահումների։ Ներկայումս պատրաստվում ենք բարելավել նաեւ պատժից վաղաժամկետ ազատելու ընթացակարգերը, նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը աշխատում է նաեւ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագծի վրա։

– Խոսակցություններ եղան, որ Նուբարաշենի ՔԿՀ պետը պաշտոնից ազատվեց կոռուպցիայի համար, մեկ այլ շրջանառվող լուրի համաձայն էլ՝ նրա պաշտոնանկությունը պայմանավորված է եղել բանտարկյալների կողմից ապստամբության փորձով, երբ ՔԿՀ պետը չի կարողացել տիրապետել ստեղծված արտակարգ իրավիճակին։ ՔԿՀ-ում վիճակը խաղաղվել էր միայն դիմակավորների գործողություններից հետո։ Կպարզաբանեի՞ք՝ իրականում ինչ է կատարվել։

– Գործը գտնվում է այլ մարմնի իրավասության ներքո, եւ կատարվածի վերաբերյալ արդեն իսկ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն: Ներկայումս քննությունն ընթանում է, որի հիման վրա էլ հետագայում բոլորն էլ կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս փուլում ես ի պաշտոնե իրավասու չեմ նշված հարցի վերաբերյալ ներկայացնել պարզաբանում: 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.aravot.am/2016/05/24/695612/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն