Դեպի վեր

Այո, դատական գործերը շատ են երկարում. Արփինե Հովհաննիսյան

24/05/2016

Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումը: Զեկուցում էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Մինչ զեկույցը պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհավորեց Արփինե Հովհաննիսյանին ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պատգամավորները շնորհավորեցին` հույս հայտնելով որ «առանց մաղարիչ չի լինի»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց Արփինե Հովհաննիսյանին, որ դատական ատյաններում շատ երկար են քննվում գործերը, և արդյո՞ք ժամանակը չէ դիտարկելու միջնորդ դատարանների հարցը, որոնք կդառնան մրցակցային դատական ատյաններ:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ, իսկապես, պետք է ուսումնասիրություն կատարել, և եթե հանգեն եզրակացության, որ անհրաժեշտ է միջնորդ դատարան, ուրեմն արդարադատության նախարարությունը կստանձնի դրա օրենսդրական նախաձեռնությունը:

«Այո, դատական գործերը շատ են երկարում, դա լուրջ խնդիր է: Ես` որպես նախարար, լուրջ բողոքներ եմ ստանում: Պատճառն այն է, որ դատավորների թիվը քիչ է, մյուս կողմից էլ` դատավորների թվի ավելացումը չի կարող երաշխիք լինել արդյունավետության բարձրացման համար: Այնպես որ` այդ ուղղությամբ լուծումներ ենք նախատեսում»,- ասաց նախարարը:

Սկզբնաղբյուրը ՝ http://www.yerkir.am/news/view/107382.html

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն