Դեպի վեր

Արսեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության այցը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

16/09/2016

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղեկալ Արսեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը «Իրավական ակտերի մասին», ‹‹Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին›› օրենքների նախագծերի ու հարակից հարցերի քննարկման համար 2016 թվականի սեպտեմբերի 12-15-ը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական մարմիններում։ Պատվիրակության այցը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:

Պատվիրակությունը քառօրյա այցի ընթացքում եղել է Ստորին Սաքսոնիայի պետական գրասենյակում, նույն երկրամասի և ԳԴՀ Դաշնային արդարադատության նախարարություններում, քննարկել   օրենսդրության պլանավորման, կարգավորման ազդեցության տրամադրման, օրենսդրական մշտադիտարկման կազմակերպման գերմանական փորձի, ինչպես նաև օրենսդրական նախագծերի կազմման, շահագրգիռ կողմերի հետ դրանց քննարկման, կարծիքների ամփոփման, ծախսային ազդեցության առանձնահատկությունները:

ԳԴՀ Դաշնային արդարադատության նախարարության աշխատակիցները հայաստանյան պատվիրակությանն են ներկայացրել օրենսդրության մշակման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գերմանական մոդելը, մասնավորապես՝ օրենսդրության մշակման, լրամշակման գործընթացում e-norm համակարգի աշխատանքի առանձնահատկությունները:

Սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հանրագրերի հանձնաժողովի աշխատակիցները ՀՀ ԱՆ ներկայացուցիչներին ծանոթացրել են հանրագրերի ներկայացման ընթացակարգին ու էլեկտրոնային եղանակով հանրագրերի ներկայացման առանձնահատկություններին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն