Դեպի վեր

Արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավարին

22/11/2016

ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության  մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսի հետ:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին եւ շեշտել, որ առկա է փոխվստահություն,  փոխադարձ շահերի և առաջնահերթությունների բարձր ըմբռնում: Ա. Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստել է, որ 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս համապատասխան ոլորտներում  խորացնելու  եւ զարգացնելու համագործակցությունը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսին էլ իր հերթին կարեւորել է  համագործակցության  բարձր մակարդակը եւ  վերջին տարիների արդյունավետ փոխգործակցությունը  տարբեր ծրագրերի իրականացման  շրջանակներում:

Կողմերը անդրադարձել են փոխադարձ կարեւորություն ներկայացնող այլ հարցերի եւս, կարեւորել ծրագրերի շարունակականության ապահովումը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն