Կպարզեցվեն ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները

10/11/2016

Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով: Նախարարի խոսքով՝ արդյունքում կվերացվի քաղաքացիների կողմից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը թույլ կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները: 

Ամբողջական հոդվածը` Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով: Նախարարի խոսքով՝ արդյունքում կվերացվի քաղաքացիների կողմից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը թույլ կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները: 

Ամբողջական հոդվածը` http://iravaban.net/144043.html