Դեպի վեր

Տեղի է ունեցել սնանկության գործով կառավարիչների 2016 թվականի որակավորման ստուգման քննությունը

16/12/2016

Այսօր մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության նախապես հայտարարած սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման քննությունը, որին նախնական հայտ ներկայացրած 53 դիմորդներից մասնակցել է 49-ը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ և քննական հանձնաժողովի նախագահ Արթուր Հովհաննիսյանը որակավորման ստուգման մասնակիցներին ներկայացրել է թեստավորման փուլի կանոնները, որից հետո նրանց բաժանվել է քննական հարցաշարերը և այն լրացնելու համար տրվել է 150 րոպե ժամանակ:

 Սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 49 մասնակցից թեստավորման փուլի 90 տոկոսի շեմը հաղթահարել և այդպիսով քննության հարցազրույցի փուլ է անցել 42 մասնակից:

Հարցազրույցի փուլը մասնակիցների հետ անցկացվում է իրենց կողմից պատահական ընտրված հարցատոմսերի միջոցով. արդյունքների ամփոփման հիման վրա որակավորման ստուգման քննությունը հաղթահարած մասնակիցների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն