Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Human rights watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին

23/02/2017

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բուխանային և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային:

 Իրավապաշտպանները նախարարին ներկայացրել են 2016 թվականի ուսումնասիրության արդյունքները, որոնք, մասնավորապես, վերաբերում են հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությանը:

 Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպաններին կատարած ծավալուն աշխատանքի համար և կարևորել հաշմանդամություն և հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրներին իրավական պատշաճ լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքները:

 Հանդիպման ավարտին Արփինե Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել նաև լսելու իրավապաշտպանների առաջարկները  հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն