Դեպի վեր

Քննարկվել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների վերաբերյալ հարցեր

06/03/2017

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՝ ԵՄ TAEX գործիքի շրջանակներում դատաիրավական համակարգի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների առաջընթացի գնահատման գործընթացի PEER REVIEW եվրոպացի փորձագետների և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թթ. Ռազմավարական ծրագրի աշխատանքային խմբի անդամները:

Հանդիպման նպատակն է եղել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում վերլուծել Հայաստանում դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումների առաջընթացի, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման դեմ պայքարի ներկա վիճակը:

Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել 2012-2016 թթ իրավական և դատական բերեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման շոշափելի արդյունքների մասին:

Նախարարի խոսքով՝  այն միջոցառումները, որոնք դեռևս ընթացքի մեջ են գտնվում՝ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ,   նախատեսվում է  ամբողջ ծավալով  ավարտին հասցնել 2017 թվականին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական համակարգի արդյունավետության, արդար դատաքննության, անվճար իրավաբանական օգնության մատչելիության, պրոբացիայի օրենսդրության զարգացման, ազատազրկման վայրերում պահպան պայմանների բարելավման, այլընտրանքային պատիժների կիրառման, ինչպես նաև իրավական և դատական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն