Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը. ընթացքին կարող եք հետևել առցանց

27/03/2017

ՀՀ փաստաբանական դպրոցում այսօր, ժամը 10:00-ին մեկնարկել է  նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 17 թեկնածու: ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի նմուշն ու հարցաշարը՝ առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:

Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:

ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարի ևս, թափանցիկությունն ապահովելու նպատակով,  քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռել: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետևել  https://www.youtube.com/watch?v=2vm5E1vviGs և https://www.youtube.com/watch?v=ngDyNTQunLs  հասցեներով: