Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման խնդիրների փուլը. ընթացքին կարող եք հետևել առցանց

07/04/2017

Երևանում այսօր ժամը 10:00-ին մեկնարկել է  նոտարների որակավորման ստուգման առաջին խմբի խնդիրների փուլը. երկրորդ խմբի ստուգումը կսկսվի ժամը 14:00-ին:

ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարի ևս, թափանցիկությունն ապահովելու նպատակով,  քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռել: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետևել այս հղումով ՝ https://www.youtube.com/watch?v=UehtqSJWbZk&feature=youtu.be: