Դեպի վեր

Աշխատանքային քննարկում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների գործնթացի շրջանակներում

13/07/2017

Երևանում հուլիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի համանախագահությամբ կայացել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ) գործընթացի «Իրավական և ժողովրդավարական հավասարության» ենթախմբի աշխատանքային անդրանիկ քննարկումը:

ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական նպատակն էր սահմանել ենթախմբի գործունեության հիմնական ուղղությունները, ժամանակացույցը, ինչպես նաև յուրաքանչյուր նպատակի շուրջ ստեղծել առանձին աշխատանքային խմբեր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առանձին աշխատանքային խմբերի ձևաչափով հանդիպումների և քննարկումների անցկացումը կնպաստի յուրաքանչյուր ԿԶՆ-ի առավել համակարգված իրականացմանը, թույլ կտա հնարավորինս ընդգրկուն դարձնել յուրաքանչյուր նպատակի իրականացման շուրջ ծավալվող երկխոսությունը պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու Կայուն զարգացման առանձին նպատակների շուրջ ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությանը և քննարկել խնդիրները լուծելու ուղիները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն