ՀՀ արդարադատության նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը (2016 թվականի սեպտեմբեր-2017 թվականի սեպտեմբեր)

28/09/2017

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՆԱԽԱԳԾԵՐ

 Գործող կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում ՀՀ արդարադատոթյան նախարարության կողմից մշակվել են մի շարք իրավական ակտեր, որոնք պայմանավորված էին ինչպես նոր փոփոխված Սահմանադրությամբ, այնպես էլ մի շարք ոլորտներում իրավական կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ: Կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում մշակվել են`

1. Նախագծեր, որոնք բխում են Սահմանադրությունից և նախատեսված են ՀՀ Նախագահի 2016 թ. փետրվարի 10-ի թիվ 170-Ա հրամանագրով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա և 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 359-Ա որոշումներով.

ա) Ազգային ժողովի կողմից ընդունված`

  1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք (2016 թվականի դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից), որով սահմանվել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի  լիազորությունները, գործունեության կարգը, երաշխիքները:
  2. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք (2016 թվականի դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից), որով սահմանվել է կուսակցությունների իրավական կարգավիճակը, կուսակցությունների ստեղծման, պետական գրանցման, կառուցվածքի, իրավունքների և պարտականությունների, գույքի ձևավորման, դրա աղբյուրների, ֆինանսական գործունեության և այլ հարցերը:
  3.  «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք (2016 թվականի դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից), որով սահմանվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները և այլ հարցեր: 

 

բ) մշակման կամ լրամշակման գործընթացում գտնվող նախագծեր`

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի լրամշակում. Նախագծով նախատեսվել է՝ Երևան քաղաքում մեկ դատարանի ստեղծում, դատարանների նախագահների գործերի նվազեցման թույլատրելի չափի նվազեցում, դատավորների թվի օրենքով այլևս չամրագրում, դատավորների թեկնածուների համար առնվազն երկու օտար լեզուների իմացություն, Սահմանադրական դատարանի, ՀՀ մասնակցությամբ գործող դատարանների նախկին դատավորների դատավոր դառնալու պարզեցված ընթացակարգերի ամրագրում, ամրագրվել են դատական իշխանության ներքին անկախության երաշխավորման անհրաժեշտ կառուցակարգերը:  Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման կապակցությամբ նախագիծը կրկին ներկայացվելու է Աժ: Նախնական գնահատմամբ նախագիծը հոկտեմբերին կներկայացվի 6-րդ գումարման Ազգային ժողով:

  1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի լրամշակում. Նախագծով սահմանվել են Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության, դատավորի լիազորությունների դադարեցման,  կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման, պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցի լուծման և մի շարք այլ հարցերի նոր կարգավորումներ: Նախնական գնահատմամբ նախագիծը հոկտեմբերին կներկայացվի 6-րդ գումարման Ազգային ժողով:
  2.  «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակում. Նախագծով առաջարկվում է Գլխավոր դատախազի տեղակալներին նշանակել նաև հրապարակային մրցույթի միջոցով, սահմանվել է գլխավոր դատախազի ընտրության՝ Սահմանադրության համապատասխան կարգավորումներ, վերանայվել է դատախազների նշանակման, ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները՝ նախատեսելով օբյեկտիվ և թափանցիկ ընթացակարգեր: Օգոստոսի 10-ին նախագիծը ուղարկվել է Ազգային ժողով:
  3. «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակում. Նախագծի կարգավորումները միտված են նոր Սահմանադրության համապատասխանեցմանը, որով առավել հստակ թվարկված են անձնական ազատությունից զրկելու դեպքերը, ինչպես նաև նոր կարգավորում է սահմանվել արդար դատաքննության իրավունքի և  ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքի վերաբերյալ: Նախագծի լրամշակված տարբերակը սեպտեմբերի 5-ին ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախնական գնահատմամբ նախագիծը մինչև սույն թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը կներկայացվի 6-րդ գումարման Ազգային ժողով:
  4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակում. Նախագիծը լրամշակվել և սույն թվականի հուլիսի 4-ին կրկին ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախագծով սահմանվել է նորմատիվ իրավական ակտերի համակարգը, դրանց պլանավորման, մշակման, փորձաքննության, կարգավորման ազդեցության գնահատման, մեկնաբանման կանոնները, առկա կոլիզիաների լուծման  ուղիները և մի շարք այլ կարգավորումներ: Նախնական գնահատմամբ նախագիծը մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակը կներկայացվի 6-րդ գումարման Ազգային ժողով:
  5. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի լրամշակում. Նախագծով նախատեսվում է ներդնել աշխատանքային վեճերով հատուկ հայցային վարույթ, դատական ակտի նախագիծ ներկայացնելու կարգավորումներ, կորպորատիվ վեճերով գործերի վարույթ, գործերի քննությանը տեսաձայնային մասնակցությունը կանոնակարգող կարգավորումներ, արտադատարանական հաշտարարության կարգով կնքված հաշտարարության համաձայնությունները հաստատելու վարույթ, ներմուծվել է նաև դատավարական փաստաթղթերի հանձնման վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ: Նախագիծը գտնվում է Ազգային ժողովում, սակայն զուգահեռաբար ընթանում են լրամշակման աշխատանքներ, ուստի` նախնական գնահատմամբ նախագծի լրամշակված տարբերակը մինչև սույն թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը կներկայացվի  6-րդ գումարման Ազգային ժողով:
  6.  «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակում. Նախագծում նոր կարգավորումներ են սահմանվել երեխայի որդեգրման, խնամատարության ինստիտուտի, ծնողական իրավունքներից զրկելու և մի շարք այլ հարցերի կապակցությամբ: Նախագիծը դրվել է շրջանառության մեջ:
  7. «ՀՀ Կառավարության մասին» ՀՀ օրենքի և կից օրենքների նախագծերի մշակում, որոնց նպատակը սահմանադրական նոր կարգավորումների իրացումն է և կառավարության գործունեության հարցերի հստակ կարգավորումը: ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 15-ի N 245-Ա որոշման համաձայն` նախագիծը  ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ է: Նախնական գնահատմամբ, մինչև սույն թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը նախագիծը և կից փաթեթը կուղարկվի պաշտոնական շրջանառության:

 

Այլ նախագծեր

 

  1. «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակում, որի նպատակն է ընդլայնել նոտարական գործողությունների՝ ժամանակակից տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացման ապահովումը, նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով  կապ ստեղծել  նոտարների,  բանկային և վարկային կազմակերպությունների միջև` նոտարին տրամադրելով Էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: Հնարավորություն կստեղծվի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը:

2.  «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի մշակում, որոնց նպատակն է բացառել վարչական ռեսուրսի օգտագործումն ընտրական գործընթացներում:

3.   «Բազմաբնակարան շենքների կառավարման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի լրամշակում.  Փաթեթով նախատեսվում է ներդնել բազմաբնակարան շենքերի կառավարման նոր մոդել, կարգավորել պարտադիր վճարների հետ կապված հարաբերությունները և կարգավորել շենքի կառավարման հետ կապված մի շարք այլ հարցեր:  

4.  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից  օրենքների նախագծերի փաթեթ. Նախագծերի փաթեթով սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ, հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները, կարգավորվել են հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի առանձին խնդրահարույց հարցերի կարգավորումները: Նախագծով կապահովվի գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետական բյուջե մուտքերի պատշաճ ապահովումը:  Նախագիծը ներկայացվել է ՀՀ Կառավարություն:

5.  «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագծով սահմանվել է պայմանագրային տուժանքի առավելագույն շեմ և չափ, տուժանքի պակասեցման իրավասություն է ընձեռվում նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, նախատեսվում է գրավով ապահովված պարտավորության չափը գերազանցող գրավի առարկայի արժեքի տարբերության վերադարձը գրավատուին: Նախագիծը ներկայացվել է ՀՀ Կառավարություն:

6.  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու  մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր: Նախատեսվում է վարչական դատարանում հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննության պատշաճ կառուցակարգ, նախագծերի կարգավորումներն ուղղված են Վերաքննիչ դատարանի դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը, գործերի քննության տևողության կրճատմանը: Նախագիծը սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ:

7.  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր. Սահմանվել են հարկադիր կատարողի որպես պարտապանի ներկայացուցիչ պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցման (հաշվառման) կազմակերպումը և կատարված ծախսերի բռնագանձումը պարտապանից, հստակեցվել են պարտապանի միակ բնակարանի բռնագանձման կարգավորումները: Նախագիծը սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ:

8.   «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև դրանից բխող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում, որով կարգավորվում են քրեական գործերով օտարերկրյա պետությունների հետ համագործակցության հարցերը,  հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիայի), հանձնումը բացառող հանգամանքների դեպքում հարուցված վարույթների փոխանցման և այլ հարցեր:

9.  «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Նախագծի մշակման նպատակներն են` սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացումը, հաշվետվողականությունը, ֆինանսական առողջացման ծրագրերի առաջնայնությունը, սնանկության վարույթի տևողության կրճատումը: Նախատեսվում է նախագիծը դնել շրջանառության մեջ մինչև սույն թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ:

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՈԼՈՐՏ  

  1. 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքի ընդունմամբ քրեականացվել է ապօրինի հարստացումը: Նշյալ փոփոխության արդյունքում՝ հաշվետու ժամանակահատվածում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, այսուհետ կդիտվի ապօրինի հարստացում և ենթակա կլինի քրեական պատասխանատության: 
  2.  2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-219-Ն օրենքը, որի համաձայն՝ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձևով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2.000.000 դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը կհանդիսանա ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման կարևորագույն գործիք:
  3. ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» թիվ 1383-Ն  որոշմամբ վերանայվել են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքները, ընդլայնվել է  Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը՝ ընդգրկելով առավել մեծ թվով հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ գործարար ոլորտը ներկայացնող) ներկայացուցիչներ:
  4. 2017թ. հունիսի 9-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն ՀՀ-ում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին:  Ի տարբերություն գործող հակակոռուպցիոն մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենալու է ինքնուրույն աշխատակազմ, ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեից, օժտված է լինելու անկախության երաշխիքներով:
  5. 2017 թ. հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը (բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության  քննիչները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները), հստակեցվել է փոխկապակցված անձանց շրջանակը, բարեփոխվել է հայտարարագրման համակարգը, ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ինչի արդյունքում կբարձրանա հանրային հաշվետվողականությունը:
  6. 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» օրենքը և հարակից օրենքները, որի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ (անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ), ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
  7.  2017 թ. հունիսի 9-ին ընդունվել է «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որի համաձայն բարեփոխվել է հանցագործությունների վիճակագրության համակարգը:
  8. 2017թ. հունիսի 9-ին ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածը (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը) համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:
  9. Ձևավորվում են «Ազդարարների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից բխող մեխանիզմները:  ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ 2017 թ. հուլիսի 31-ին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան հետ ստորագրվեց «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կմշակվեն «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը, ազդարարման էլեկտրոնային հարթակի տեխնիկական բնութագիրը, կբարձրացվի քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակը՝ «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքի հիմնական սկզբունքների, կարգավորումների և նպատակի վերաբերյալ:

10. Ներկայումս աշխատանքներ են տարվում նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ:

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈԼՈՐՏ

1)             2017թ. որպես էլեկտրոնային ժողովրդավարության գործիք ներդրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am  կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը: Կայքի գործարկումից առ այսօր արձանագրվել է կայքից  օգտվողների թվի աճ: 

2)            Փորձարկման փուլում է www.e-penitentiary.am «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր» էլեկտրոնային կառավարման համակարգը, որը ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, բժշկական քարտեր և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: 

3)            Մշակվել և ԱԺ քննարկմանն են ներկայացվել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց հիման վրա ներկայումս էլեկտրոնային փորձարկման փուլում է e-license համակարգը: 

4)            ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են e-notary Էլեկտրոնային համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համակցման աշխատանքներ են իրականացվել, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել են այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու  հնարավորություն: 

5)            ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել է թեժ գծի www.e-hotline.am կայքը, որի նպատակն է արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ոլորտային խնդիրների լուծումը, ինչպես նաև  արդարադատության նախարարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումը: Դրական արդյունքի դեպքում կայքը կօգտագործվի նաև այլ ոլորտներում: 

6)           ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել է էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունն ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց: 

7)            ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1136-Ն որոշմամբ  2017 թվականի հունվարի 1-ից ներդրվել է e-health  էլեկտրոնային համակարգը, որի  շրջանակում բժշկական հաստատությունների կողմից պատրաստվում են ծննդյան, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականները, որոնք մեխանիկորեն գեներացվում են e-civil  համակարգում և հասանելի են ՔԿԱԳ տարածքային մարմիններին՝ ծնունդ կամ մահ գրանցելու ընթացքում: 

8)           e-civil համակարգը համակցվել է սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգի հետ, ինչը հնարավորություն է տալիս ընդունել երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու դիմումները՝ առանց սոցիալական մարմիններ դիմելու: 

9)           ՀՀ արդարադատության նախարարության կողմից միջազգային փորձի ուսումնասիրության և տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանքներ են իրականացվում հետևյալ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղություններով՝ www.e.petition.am հանրագրերի էլեկտրոնային համակարգ, www.harcumner.am  հարցումների միասնական էլեկտրոնային հարթակ, www.e-court.am դատարանների միասնական էլեկտրոնային համակարգ, www.arlis.am Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի արդիականացման աշխատանքները: 

10)         Արդարադատության նախարարության կողմից մշակվել է  բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավական գործիքներին վերաբերելի դասընթացների ներդրման  ծրագիր, որի ներդրման ուղղությամբ համատեղ քայլեր են ձեռնարկվում արդարադատության նախարարության և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև: 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

2016թ.  հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» կառավարության N 1109-Ն որոշմամբ պետության կողմից իրականացվող շուրջ 67 ծառայություն (այդ թվում՝  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, ՔԿԱԳ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ և այլն) պատվիրակվել է 7 սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների: Ներկայումս պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների թիվը կազմում է 89:

Ներկա պահին պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր թիվը 2017 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմում է 1250: Ծառայությունների մատուցման քանակը ունի աճման միտում: Օրինակ՝

Ծառայություն

2017 առաջին և երկրոդ եռամսյակ

2017  երեք եռամսյակները միասին

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք

145

313

Կադաստրի միասնական տեղեկանքի տրամադրում

4

405

 

Գրավի իրավունքի պետական գրանցում

1

25

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում

21

108

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության հաշվետվություն 

2016 սեպտեմբերի 1-ից 2017 թվականի սեպտեմբերի 26-ը ժամանակաշրջանի ընթացքում կատարվել են հետևյալ գրանցման (հաշվառման) աշխատանքները՝

   

Սկզբնական գրանցում/հաշվառում   

 

Կազմակերպաիրավական տեսակ

Քանակ

1.   

Անհատ ձեռնարկատեր

12901

2.   

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

4380 

3.  

Փակ բաժնետիրական ընկերություն

98

4.  

Բաց բաժնետիրական ընկերություն

4

5.  

Առանձնացված ստորաբաժանում

65

6.  

Սպառողական կոոպերատիվ

15

7.   

Գյուղատնտեսական կոոպերատիվ

34

8.  

Արտադրական կոոպերատիվ

1

9.  

Համատիրություն

6

10.  

Հիմնադրամ

121

11. 

Իրավաբանական անձանց միություն

6

12.   

Հասարակական կազմակերպություն

346 

13.  

Հիմնարկ

33

14.   

Արհեստակցական կազմակերպություններ

11

15.   

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

8

16.  

Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

27 

17.   

Կուսակցություն

4

18.  

Ինքնակարգավորվող կազմակերպություն

1

 

Փոփոխություններ գրանցում/հաշվառում

 

Կազմակերպաիրավական տեսակ

Քանակ

1

Անհատ ձեռնարկատեր

14133

2

Անհատական ձեռնարկություն

6

3

Առանձնացված ստորաբաժանում (Ոչ առեւտրային)

55

4

Առանձնացված ստորաբաժանում

93

5

Արտադրական կոոպերատիվ

138

6

Սպառողական կոոպերատիվ

47

7

Համատիրություն

88

8

Գյուղատնտեսական վարկային ակումբ

1

9

Գյուղատնտեսական կոոպերատիվ

1

10

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

8411

11

Փակ բաժնետիրական ընկերություն

738

12

Բաց բաժնետիրական ընկերություն

179

13

Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկություն

8

14

Իրավաբանական անձանց միություն

27

15

Ինքնակարգավորվող կազմակերպություն

2

16

Հիմնադրամ

222

17

Հասարակական կազմակերպություն

388

18

Կուսակցություն

9

19

Կրոնական կազմակերպություն

2

20

Փաստաբանների պալատ

2

21

Գործատուների միություն

3

22

Հիմնարկ

270

23

Արհեստակցական կազմակերպություն

60

24

Պետական ոչ առեւտրային կազմակերպություն

916

25

Համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն

344

26

Ջրօգտագործողների ընկերություն

44

Հաշվառվել է 34 լրատվամիջոց։

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է 115800 հայտարարություն:

Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 6090:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցել է  ապահովված 3091 իրավունք և տրամադրել 197 քաղվածք:

  1. 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 26-ը կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1)     Հայաստանի Հանրապետության կառավարության 23.06.2016թ. թիվ 655-Ն որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2011թ. թիվ 860-Ն որոշման մեջ, որով նախատեսվել են նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման ծառայություններ և սահմանվել այդ ծառայությունների մշակման արժեքները:

2)    Հայաստանի Հանրապետության կառավարության 27.10.2016թ. թիվ 1109-Ն որոշմամբ սպասարկման գրասենյակների գործառույթները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների և հաստատվել է այդ օպերատորների ցանկը:

3)   Մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

4)   Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո կընդլայնվեն տվյալ ոլորտում իրականացվող գործառույթների սպասարկման շրջանակները:

5)    Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2017թ. թիվ 275-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2011թ. թիվ 860-Ն որոշման մեջ, որով ավելի մատչելի են դարձել նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման ծառայությունների արժեքները, ինչպես նաև ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը:

6)    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 25.05.2017թ. թիվ 280-Ն հրամանով հաստատվել են հասարակական կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև հիմնադիր ժողովի արձանագրության նմուշային ձևերը:

7)   Մշակվել և շրջանառության մեջ է դրվել հիմնադրամների կանոնադրության,  ինչպես նաև հիմնադիր ժողովի արձանագրության նմուշային ձևերը:

8)    Մշակվել և շրջանառության մեջ են դրվել  «Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 636-Ն որոշման  մեջ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության  2013 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1110-Ն որոշման  մեջ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1125-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումների  նախագծերը, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու և էլեկտրոնային համակարգով աշխատելու ընթացքում անվտանգության ապահովմանը:

              9) Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հասարակության և պետական կարիքների համար» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Հաշվետու ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ` Կենտրոն), պայմանագրային հիմունքներով, փորձաքննությունների կատարման ծառայություններ է մատուցվել ինչպես պետական պատվերի (քրեական վարույթներով), այնպես էլ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում:

          2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում պետության կարիքների համար փորձաքննությունների ծառայություններն, ըստ տարիների, մատուցվել են համապատասխանաբար  «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» և «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների N1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «03. Փորձաքննությունների ծառայություններ» ծախսային ծրագրով (այսուհետ` Ծրագիր) նախատեսված ֆինանսական հատկացումների հաշվին, «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, Ծրագիրն իրականացնող մարմինների (ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե) և Կենտրոնի միջև կնքված փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում:

          ՀՀ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակներում, հաշվետու ժամանակահատվածում Կենտրոնի կողմից կատարվել է թվով 6377 հատ փորձաքննություն, մատուցելով 228336,8 հազար ՀՀ դրամ գումարի փորձաքննության ծառայություն: Ըստ փորձաքննության տեսակների մատուցված ծառայությունների ցուցանիշները բերված են  ստորև աղյուսակում:

 

Փորձաքննության տեսակ

Քանակ

Գումար (հազար դրամ)

Ձեռագրաբանական

614

                                15472.8

Փաստաթղթաբանական

513

                                17236.8

Հետքաբանական

629

                                15850.4

Ֆոտոտեխնիկական

2

                                    100.8

Դիմանկարային

73

                                  3679.2

Համակարգչային-տեխնիկական

63

                                  5292.0

Տեսաձայնագրառում

238

                                15993.6

Ձգաբանական

752

                                25267.2

Պայթյունատեխնիկական

136

                                  6854.4

Նյութագիտական

635

                                21336.0

Հրդեհատեխնիկական

129

                                  6501.6

Կենսաբանական

751

                                25233.6

Սնունդ

0

                                        0

Շինարարատեխնիկական

345

                                11592.0

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների

336

                                  5644.8

Տրանսպորտային հետքաբանական

302

                                15220.8

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի

71

                                  3578.4

Տնտեսագիտական

241

                                24292.8

Ապրանքագիտական

547

                                  9189.6

Ընդամենը

6377

                              228336.8

 

          Հաշվետու ժամանակահատվածում Կենտրոնն ամբողջությամբ կատարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ կնքված փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված ողջ ծավալը: Մասնավորապես, մատուցվել է  17214.3 հազար ՀՀ դրամ գումարի փորձաքննության ծառայություն՝ կատարվել է թվով 519 հատ փորձաքննություն: Ըստ փորձաքննության տեսակների մատուցված ծառայությունների ցուցանիշները բերված են ստորև աղյուսակում:

 

Փորձաքննության տեսակը

Քանակ

Գումար (հազար դրամ)

Ձեռագրաբանական

1

20.925

Փաստաթղթաբանական

12

334.800

Հետքաբանական

1

20.925

Ձգաբանական

1

27.900

Պայթյունատեխնիկական

1

41.850

Նյութագիտական

149

4157.100

Կենսաբանական

17

474.300

Շինարարատեխնիկական

143

3989.700

Տնտեսագիտական

78

6528.600

Ապրանքագիտական

116

1618.200

Ընդամենը

519

17214.300

 

          Քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում (քաղաքացիական և վարչական գործերի վարույթներով՝ դատարանի որոշում, մինչ դատական վարույթներով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշում, իրավաբանական անձանց առաջադրանք, ֆիզիկական անձանց դիմում) մատուցվել է 190009.7 հազար ՀՀ դրամի ծառայություն` կատարելով թվով 12116 փորձաքննություն: Այս բնագավառում, հատկապես 2017 թվականը ընդգրկող հաշվետու ժամանակահատվածում, մատուցված ծառայությունների ցուցանիշների աճ է գրանցվել: Հաշվետու ժամանակահատվածում Կենտրոնն իր պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ իրականացրել է:

 

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ  

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) իրականացվել են հետևյալ հիմնական ծրագրերն ու գործողությունները, որոնք էապես նպաստել են ինչպես Ծառայության գործառույթների պատշաճ իրականացմանը, այնպես էլ հարկադիր կատարման համակարգի զարգացմանն ընդհանուր առմամբ.

1)    Կատարողական վարույթի կողմերի ծանուցման մեխանիզմների կատարելագործում.

2016 թվականի դեկտեմբերի 15-ից Ծառայությունում ներդրվել է SMS հաղորդագրության միջոցով ծանուցվելու մեխանիզմը: Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում գրանցվելու և հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին ծանուցվելու համար քաղաքացուց պահանջվում է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին և տրամադրել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ): SMS ծանուցումն անվճար է:

Առցանց ծանուցվելու համար Ծառայությունում ավարտին է հասցվել հատուկ բոտի (համակարգչային ծրագիր) մշակումը, որի միջոցով քաղաքացին կարող է սմարթ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով վայրկյանների ընթացքում տեղեկանալ՝ կան արդյոք հարուցված կատարողական վարույթներ իր վերաբերյալ: Ծրագիրն աշխատում է “Telegram Messenger” անվճար հավելվածի միջոցով և կոչվում է DAHKBot: Ծանուցումներ ստանալու համար անհրաժեշտ է ծրագրում գրանցել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ):

2)    Ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկում.

Ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկելու նպատակով պատրաստվել և տարածվել են ծանուցման մեխանիզմների, Ծառայության արագ սպասարկման գրասենյակից օգտվելու կարգի և առկա պարտավորությունների կատարմանն ուղղված վճարման եղանակների մասին տեղեկատվական տեսանյութեր, ինչպես նաև հատուկ տեղեկատվական բուկլետ, որն առկա է Ծառայության բոլոր ստորաբաժանումներում և տրամադրվում է քաղաքացիներին:

Ծառայությունը հասարակությանն իրազեկելու նպատակով պարբերաբար հրապարակում է վիճակագրություն՝ ստացված դիմումների, թեժ գծի զանգերի ու Ծառայությունում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ շաբաթական և ամսական կտրվածքով:

3)   Ծառայության վարչական շենքում գտնվող արագ սպասարկման գրասենյակի աշխատանքների բարելավում. 

Ավարտին են հասցվել Ծառայության վարչական շենքի առաջին հարկում գտնվող՝ քաղաքացիների սպասարկման նոր ընդարձակ սրահի նորոգման և կահավորման աշխատանքները, ինչն էապես նպաստել է քաղաքացիների սպասարկման որակի և աշխատակիցների աշխատանքային կարգապահության բարձրացմանը:

2017 թվականի հուլիսի 14-ից Ծառայությունում ներդրվել է նաև քաղաքացիների առցանց գրանցման համակարգը: Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիների առցանց հերթագրումը հնարավորություն է ընձեռում վերջիններիս զգալիորեն խնայել իրենց ժամանակը: Առցանց հերթագրումն իրականացվում է սմարթ հեռախոսով կամ պլանշետով՝ “EARLYONE” հավելվածով, որն անվճար է:

4)   Աճուրդային գործընթացի բարելավում. 

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ու բացառման, ինչպես նաև հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ (հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա գույքի նկարագիրը Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժին ներկայացնելու հստակ ժամկետներ և բաժին ներկայացվող փաստաթղթերի ցանկի հստակեցում, աճուրդները վերսկսելիս դրա սկիզբը սահմանելու կոնկրետ ժամկետ և այլն):

Դրանից բացի, 2017 թվականի փետրվարից գործարկվել է էլեկտրոնային աճուրդներին մասնակցելիս վճարային նոր համակարգը, որը թույլ է տալիս էլեկտրոնային աճուրդին մասնակցելիս քաղաքացու բանկային քարտում առկա դրամական միջոցներից լոտի նախավճարին համապատասխան չափի գումար ավտոմատ սառեցնել, և եթե քաղաքացին չի հաղթում էլեկտրոնային աճուրդում, ապա գումարն ավտոմատ ապասառեցվում է:

 

5)   Կադրային քաղաքականություն. 

Ավելացել է Ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացվող մրցույթների հաճախականությունը, որի շնորհիվ Ծառայության անձնակազմը համալրվում է երիտասարդ կադրերով:

 

6)   Երեխայի տեսակցության կամ հանձնման հարցերով խնդրահարույց վարույթներով մասնագիտական օժանդակություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Ծառայությունում ստեղծվել է հատուկ խումբ, որում ընդգրկված են Ծառայության տարբեր մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև հոգեբան:

 

7)    Օրենսդրական բարեփոխման նախաձեռնություններ. 

Հաշվի առնելով խնդրի արդիականությունն ու կարևորությունը՝ 2017 թվականին Ծառայության կողմից մշակվել և ներկայացվել է հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթների ընթացակարգը կանոնակարգող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել գործող օրենքի՝ հայցի ապահովմանն առնչվող դրույթները և ներդնել նոր մեխանիզմներ արգելանքների համաչափ կիրառումն ապահովելու նպատակով:

 

8)   Միջազգային կապերի խորացում, ամրապնդում.

Հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունը մասնակցել է տարբեր գիտաժողովների ու սեմինարների, որոնք կազմակերպվել են ինչպես Դատական կատարողների միջազգային միության կողմից, որի լիիրավ անդամ է նաև Ծառայությունը, այնպես էլ գործընկեր երկրների հարկադիր կատարման մարմինների կողմից:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 01.09.2016-31.08.2017թթ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

01.09.2016-31.08.2017

 

 

Բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված գումարը

23,531,663,129

Պետբյուջեի օգտին

6,608,543,703

Ֆիզիկական անձանց օգտին

1,277,841,287

Իրավաբանական անձանց օգտին

12,370,728,904

Այլ կատարողական (ոչ գույքային) վարույթներով գանձված գումար

2,215,715,476

Հայցի ապահովումներով վերականգնված գումար

1,058,833,759

 

 

Կատարողական  վարույթների  շարժը   01.09.2016-31.08.2017 թթ.

 

 

 

01.09.2016-31.08.2017

 

Մնացել  են  կատարողական վարույթներ`  առ  սեպտեմբերի 1-ը

86,105

Հարուցվել են կատարողական վարույթներ

1,610,430

Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում  եղել են վարույթներ

1,696,535

Կարճվել և ավարտվել են  կատարողական  վարույթներ

1,644,618

որից՝ կարճվել են

438,456

ավարտվել են

 

1,206,162

Մնացել  են կատարողական  վարույթներ հաշվետու ժամանակաշրջանի

վերջում

51,917

 

Քրեակատարողական ծառայության կողմից 2016թ-ի սեպտեմբերի 1-ից մինչ 2017 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

  1. 1.              Ընդհանուր տեղեկատվություն

2016-2017թթ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են .

  ա) ոգելից խմիչք                       2117,25  լ,                                                                                           

  բ) թմրամիջոցներ                     658,06 գ,   

  գ) կտրող-ծակող գործիքներ     2396 միավոր,                              

        դ) դրամ                              736.200 ՀՀ դրամ,

  ե)  բջջային հեռախոս              1935  հատ: 

 

2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվել են 3915 անձ ( 1231 կալանավորված անձ, 2684 դատապարտյալ):

27.09.2017թ. դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3711 անձ, որից՝  

-     կալանավորված անձ՝   1298,

-     դատապարտյալ՝          2413:

 

Հաշվետու ժամանակահատվածում ազատվել է 1589  անձ, որից՝

      -  պայմանական վաղաժամկետ՝ 155  անձ,

     -  հիվանդության պատճառով՝ 9 անձ ,

      - մահացել է 19 անձ,  որից՝  

քաղաք. բուժհաստ. 11,

ՔԿ հիմնարկներում 8 :

Ինքնասպանության 1 դեպք:

 

2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 1118 անձ ուղեգրվել է առողջապահական մարմինների բուժհիմնարկներ՝ բուժման և հետազոտման, որից՝ 412-ը պետպատվերի շրջանակներում (2016 թվականին՝ 1232, որից՝ 488-ը պետպատվերի շրջանակներում): 

Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիրը: Պայմանագրի շրջանակներում «Արմավիր» ՔԿ հիմնարկում իրականացվող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում, 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնց տեղադրման նպատակով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել բոլոր 11 ՔԿ հիմնարկներում («Երևան-Կենտրոն», «Աբովյան» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում աշխատանքներն ընթացքի մեջ են):

Քրեակատարողական ծառայության կողմից իրականացված խնայողականության քաղաքականության արդյունքում տնտեսված դրամական միջոցներով ձեռք են բերվել անվտանգության ապահովման համակարգեր, ինքնապաշտպանական և հատուկ միջոցներ, մասնավորապես՝ 12 համակարգչի մոնիտոր, 12 թվային տեսագրող սարք, 100 տեսախցիկ, 30 ձեռքի մետաղորսիչ, 40 շարժական ռադիոկայան, 60 ձեռնաշղթա, 50 արցունքաբեր գազ, 300 ռետինե մահակ, 40 էլեկտրահարող սարք, 40 սաղավարտ: 

  1. 2.              Անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ

 

Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում համապատասխան աշխատանքով ապահովվել են 537 դատապարտյալներ, որոնցից 238-ը՝ իրենց համաձայնությամբ չվարձատրվող աշխատանքով:

Ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 178 դատապարտյալներ:

Իրացվել է 107 դատապարտյալի կրթական իրավունքը, որից

  • հանրակրթական                                                    -         54
  • մասնագիտական, արհեստագործական                  -        46
  • բարձրագույն և հետբուհական                                -         7

 

  Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների կողմից քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում իրականացվել են՝

  • 5281 իրավաբանական խորհրդատվություն,
  • 3356 սոցիալական խորհրդատվություն,
  • 4270 հոգեբանական խորհրդատվություն:

     Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվել են ընդհանուր առմաբ 155 տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ 

  1. Փետրվարի 6-ին և 7-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկում ՀՀ շախմատի ֆեդերացիայի և Քրեակատարողական ծառայության կողմից անցկացվել է արագ շախմատի մրցաշար:
  2.  07.04.2017թ. «Արմավիր» ՔԿ հիմնարկում դատապարտյալները և հիմնարկի աշխատակիցները կատարել են ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ:

3. 08.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային օրվա կապակցությամբ  «Ակունք» ազգագրական համույթի կողմից կազմակերպվել է բարեգործական համերգ:

4.  10.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային տոնի կապակցությամբ ցուցադրել են ‹‹Լույս առանց աչքերի›› և ‹‹Շնորհակալություն հայրիկ›› գեղարվեստական կինոնկարները:

5. «Աբովյան» ՔԿ հիմնարկում  գործող  Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը դատապարտյալների համար իրականացնում է մասնագիտական  ուսուցում` համակարգչի շահագործում: 2016-2017թթ ուս. տարում ընդգրկված են եղել 10 կին դատապարտյալներ, որից  9 ստացել են ավարտական վկայականներ:

6. 10.05.2017թ. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը: Միջոցառման ավարտին մասնակից թվով 11 դատապարտյալների շնորհվել են ավարտական վկայականներ:

7. Երկրապահ կամավորականների միությունը ս/թ մայիսի 24-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես են եկել դատապարտյալների առջև:

8. 26.05.2017թ. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստ, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղ է անցկացրել 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:

9. 01.06.2017թ. երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվել է տոնական միջոցառում կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար:

10. ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ»  դասընթացներ, որոնց մասնակցում են 48 դատապարտյալներ:

11. Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` տոնակատարություններ:

12. Քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են 900 կտոր գեղարվեստական գրականությամբ:

Նույնականացման քարտեր և անձնագրեր տրամադրվել է 153 անձի:

 

  1. 3.       Բժշկական սպասարկման ոլորտում իրականացված աշխատանքներ

 

  1. ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի 2 արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը: 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: ՔՀ բժշկական ծառայողների անկախության երաշխավորման նպատակով մշակվել է օրենսդրական բարեփոխումների փաթեթ:
  2. Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում 2017թ. հունվար-հունիս ամիսներին կազմակերպվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների աշխատակիցների մարդու իրավունքների և բժշկական էթիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ:

3.   Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ, որն 20.07.2017թ. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել: Ըստ օրինագծի նախատեսվել է օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով վերացնել բժիշկ մասնագիտությամբ ծառայողների  ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումները՝ վերջիններիս ծառայության ընդունելով մինչև 45 տարին լրանալը և թույլատրել ծառայել մինչև 65 տարին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ծառայության ընդունելու ստորին տարիքային շեմը 30 տարեկանն է, ինչը խոչընդոտում է բժշկական ծառայության ստորաբաժանումները փորձառու կադրերով համալրելու գործընթացին:

 

4.  Ծառայողական գործունեության թափանացիկության ամրապնդման և կոռուպցիոն երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

 

  1. Հանրության լայն շրջանակներին հաշվետու լինելու, ինչպես նաև ամենօրյա գործունեության թափանցիկության ապահովման գործում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջն (www.ced.am) 2016թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ապահովել է շուրջ 20.000 մշտական օգտատերերի և 106.000 այցելուի ներկայություն:
  2. Հաշվետու ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել են 542 զանգ, որից 491-ը կրել են տեղեկատվական բնույթ, 51-ով կատարվել են ուսումնասիրություններ:

3.  Հանրությանը հուզող խնդիրներին անմիջականորեն արձագանքելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017թ-ի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպվել է 34 քաղաքացու ընդունելություն, որոնց բարձրացված խնդիրներին տրվել են համապատասխան լուծումներ:

4.  Քրեակատարողական հիմնարկներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները կանխելու և օպերատիվ հսկողությունն ուժեղացնելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է 35 անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել են թվով 5 ծառայողական քննություններ:

5. Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 316 ծառայողական քննություն (43-ը՝ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի կողմից, 273-ը՝ քրեակատարողական հիմնարկների կողմից):

 

5.  Կարևորություն ներկայացնող իրավաստեղծ նախաձեռնություններ

Մշակվել է`

1. «Ներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը.

2. «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-38թթ.  ռազմավարությունը և դրա իրականացման  միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը.

3.  Պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները հստակեցնելու և հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին համապատասխանեցնելու նպատակով 2017թ. հուլիսի 6-ին ընդունվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 800-Ն որոշումը.

4. Մշակվել են ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 19-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ քրեակատարողական  հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից բխող իրավական ակտերի նախագծերը (Քրեակատարողական հիմնարկների համար գնվող դեղերի և բժշկական նշանակության պարագաների  պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, Քրեակատարողական հիմնակների ընդհանուր պրակտիկայի բժշկի և առանձին մասնագիտացված կաբինետների բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, Կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի, հիվանդության պատմագրից քաղվածքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևերը ու  խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևի լրացման,  կալանավորված անձի և դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի լրացման ուղեցույցները հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, Քրեակատարողական հիմնարկների առողջապահության ոլորտին վերաբերող վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացնելու և ձևերը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը):

 

6.  Միջազգային համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքներ

 

1. «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ առկա համագործակցության շրջանակներում 2017թ-ի մայիսի 4-ից 5-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում կայացել է հիմնադրամի և Քրեակատարողական ծառայության համատեղ սեմինարը քրեակատարողական հիմնարկներում միջազգային չափորոշիչների տեսանկյունից գործնական հարցերի առարկայական քննարկման վերաբերյալ, որին մասնակցել են 43 քրեակատարողական ծառայող: Ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն ծառայողների վերապատրաստման նմանօրինակ համագործակցությունը շարունակական դարձնելու ուղղությամբ:

 

2. 2015թ. հոկտեմբերի 16-ին, Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների կողմից «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին» միջպետական համաձայնագրի շրջանակներում, խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել ս/թ. մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվել են նաև մի շարք որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների համագործակցության արդի ձևաչափերը սահմանելու, Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առկա հիմնախնդիրների նախնական քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու, ԱՊՀ ճյուղային մարմինների հետ համագործակցելու, ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ ուղղություններով:

Խորհրդի անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Խորհրդի համանախագահ է ընտրվել ՀՀ պատվիրակության ղեկավար, քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը, ում առաջարկով որոշում է կայացվել 2018թ. Խորհրդի հերթական նիստն անցկացնել ՀՀ-ում:

Ակնկալվում է, որ ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում համագործակցությունն իրատեսական հնարավորություններ կստեղծի օրենսդրության կատարելագործման, առաջավոր փորձի ուսումնասիրման, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ուսումնական հաստատություններում ՀՀ քրեակատարողական ծառայողների ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ, որպիսի հնարավորություններն առաջիկայում կքննարկվի խորհրդի ղեկավարի կողմից ստեղծված փորձագետների աշխատանքային խմբում:

ՀՀ ԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

       Ստացվել և սահմանված կարգով ընթացք են տրվել ընդհանուր մոտ 3183 դիմում-բողոքների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թվով 425, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացված թվով 14, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ներկայացված թվով 61 հարցումների:

Ներկայացված դիմում-բողքներից և հարցումներից 1081-ն առնչվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության գործունեությանը, 1250-ը՝ քրեակատարողական ոլորտին, թվով 472-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջին, 118-ը` նոտարիատի, 56-ը՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործունեությանը, ինչպես նաև մինչև 2017 թվականի հունվարը՝ ընթցաք է տրվել ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ 57 գործերին:

Վերադասության կարգով և սեփական նախաձեռնությամբ իրականացվել են 46 վարչական վարույթներ, որոնցից 7-ը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում, 2-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում, 3-ը՝ քրեակատարողական ծառայությունում կայացված վարչական ակտերի վերաբերյալ: Արդյունքում, 7 վարչական բողոքները բավարարվել են, իսկ մնացածը՝ մերժվել կամ թողնվել են առանց քննության: Մնացած 34 վարչական վարույթներն իրականացվել են ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության նպատակով, ինչի արդյունքում՝ նշված վարույթներից թվով 1-ը կարճվել է՝ որոշման պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով, թվով 13 հիմնադրամ ենթարկվել է վարչական տուգանքի՝ 50.000 դրամի չափով, իսկ թվով 20 հիմնադրամի տնօրեն ենթարկվել են վարչական տույժի 200.000 ՀՀ դրամի չափով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշման պահանջը սահմանված ժամկետում չկատարելու համար:

1. Դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների վերաբերյալ կազմվել են թվով 5 տեղեկանքներ, որոնցից 3 տեղեկանքներով կարգապահական վարույթ չի հարուցվել՝ հաշվի առնելով առկա խախտումների՝ ակնհայտ և կոպիտ չլինելու հանգամանքը, իսկ 2-ը՝ ենթակա են քննարկման:

Կազմված 1 տեղեկանքի հիման վրա հարուցված կարգապահական վարույթով ՀՀ արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճվել է:

        2. Ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների գործունեության վերահսկողության շրջանակներում իրականացվել է թվով 2 ընդհանուր գործունեության ստուգում՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում և ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, որոնց արդյունքներով կազմվել են տեղեկանքներ:

        Իրականացվել է թվով 1 ընդհանուր գործունեության ուսումնասիրություն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում

        ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացված ընդհանուր գործունեության ստուգման արդյունքներով իրականացվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով 4 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի՝ 2 խիստ նկատողություն, 2 նկատողություն:

3. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության առնչությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նշանակվել և իրականացվել են թվով 15 ծառայողական քննություններ, որոնցից մեկը հարուցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի գործունեության համալիր ստուգման արդյունքում և դեռևս ընթացիկ է, 3 գործերով միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն՝ ենթադրյալ կարգապահական խախտման հատկանիշները ստուգելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Արդյունքում 5 հարկադիր կատարողների նկատմամբ ՀՀ արդարադտության նախարարի հրամանով կիրառվել են կարգապահական տույժեր, իսկ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից նշանակվել է թվով 3 ծառայողական քննություն:

 

4. Իրականացվել է թվով 6 նոտարների տարեկան գործունեության ընդհանուր ստուգում (արդյունքում՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով 1 նոտարի գործունեությունը կասեցվել է 3 ամիս ժամկետով, 1 նոտարի գործունեությունը՝ 4 ամիս  ժամկետով, 1 նոտարի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողությունը, 1-ի նկատմամբ՝ նկատողություն և 2-ի նկատամամբ՝ նախազգուշացում կարգապահական տույժերը): Առանձին հանձնարարականների շրջանակներում իրականացվել են թվով 5 նոտարների գործունեության ուսումնասիրություններ:

        5. ՀՀ արդարադատության նախարարի հրամանների համաձայն` ՀՀ ԱՆ ՔԿԱԳ 3 տարածքային բաժիններում իրականացվել է ընդհանուր գործունեության ուսումնասիրություն՝ դիտարկումներ:

        Կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, դատապարտյալների անձնական ընդունելություններ, ստուգայցեր քրեակատարողական հիմնարկներ:

        Ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի սպասարկումը, որի շրջանակներում ընթացք է տրվել ընդհանուր 6204 հեռախոսազանգերի և 239 դիմումների:

        30 դատական գործերով ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության անունից դատական ներկայացուցչություն:

Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2015թ. թիվ 582-Ա հրամանի հիման վրա Ծառայության կողմից ապահովվել է Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի քարտուղարության գործառույթի կատարումը, մասնավորապես՝ թվով 59 բողոքների կապակցությամբ իրականացվել են ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքների ընդունման, հանձնաժողովի նիստերի օրակարգի նախապատրաստման, հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, կայացված վարչական ակտերի նախագծերի կազմման աշխատանքներ, ինչպես նաև ապահովվել է Հանձնաժողովի ներկայացուցչությունը դատարանում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

            Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի իրականացում.

            Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի ընդունումն ամրագրված էր ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրում:

            Այս կապակցությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա դեռևս 2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական մարմինները, ՄԻՊ աշխատակազմը ՀՀ արդարադատության նախարարությանն են ներկայացրել համապատասխան առաջարկություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող Գործողությունների նոր՝ 2017-2019թթ. ծրագրում ընդգրկելու նպատակով: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության կայքում արված հայտարարության, ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացրել նաև շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, նախագծի վերաբերյալ պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ստացվել են թվով 300-ից ավել առաջարկություններ:

            Առաջարկություններն ամփոփելուց հետո, 2017 թվականի սկզբին ՀՀ պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված քննարկումներ և ոլորտային հանդիպումներ ուղղված նախագծի առանձին գլուխների քննարկմանը՝ համապատասխան ոլորտների պատասխանատու պետական մարմինների և շահագրգիռ ՀԿ-ների միջև: Արդյունքում, 2017 թվականի փետրվար ամսվա ընթացքում շահագրգիռ պետական մարմինների,  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ոլորտի միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի են ունեցել շուրջ 10 ոլորտային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները փորձել են գտնել հնարավոր փոխզիջումային ձևակերպումներ միջոցառումների վերաբերյալ՝ հաշվի առնելով ոլորտային քաղաքականության առաջնահերթությունները, բյուջետային հնարավորություններն ու իրականացման հնարավոր ժամկետներն ու կանխատեսելի ռիսկերը:

            ՀՀ կառավարությունը 2017թ. մայիսի 4-ի թիվ N 483- Ն որոշմամբ հաստատել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը»:

            Հաշվի առնելով նախորդ գործողությունների ծրագրի իրականացման փորձառությունը՝ նպատակահարմար էր ստեղծել նաև համակարգող մարմին, որը կմշտադիտարկի պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից Ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքը, կկազմակերպի պարբերական` եռամսյակային քննարկումներ, կհամակարգի այդ մարմինների աշխատանքը Ծրագրի կատարման համատեքստում: Այսպես, Համակարգող խորհրդի անդրանիկ նիստն անցկացվել է 2017 թ. օգոստոսի 1-ին, որը նպատակ էր հետապնդում ծրագրի իրագործման սկզբնական փուլում շահագրգիռ մարմիններին ներկայացնել առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրի արդյունավետ իրագործման հիմնական ուղենիշները՝ հիմք ընդունելով նախորդ ծրագրի կատարման փորձառությունը: Ծրագրի կատարման նպատակով 2017 թվականի նոյեմբերին նախատեսվում է անցկացնել հանրային քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվի Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:

 

Արդարադատության ոլորտի դոնորների համակարգման աշխատանքներ.

            2017թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը նախատեսում է կազմակերպել արդարադատության ոլորտի դոնորների համակարգման հանդիպում, որտեղ քննարկման առարկա կդառնա նախարարության կողմից հաշվառված և վերլուծված կարիքների ցանկը, ինչը միտված է առաջիկա բարեփոխումների իրականացումն առավել արդյունավետ դարձնելուն: Համակարգման այս մեխանիզմի ներդրմամբ հնարավոր կլինի գործող և հնարավոր դոնորներին՝

(ա) իրազեկել ու ներկայացնել ոլորտի զարգացման ծրագրերը,

(բ) նախանշել առաջնահերթությունները,

(գ) ցույց տալ փոխառնչվող ծրագրերի հնարավորություններն ու առավելությունները,

(դ) քննարկման արդյունքում գտնել առավել արդյունավետ և իրական կարիքները սպասարկող աջակցության ձևերը,

(ե) առավել համակարգված ձևով մշտադիտարկել ոլորտի առաջընթացը և հասցեագրել ընթացիկ խնդիրները:

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

1. Հաշվետու ժամանակահատվածում վարչությունը իրականացրել է ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով օտարերկրյա իրավասու մարմինների կողմից ստացված դատական հանձնարարություններին, քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն, ՀՀ համապատասխան իրավասու մարմիններին դրանց կատարման ուղարկելու աշխատանքներ, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանգրերին համապատասխան՝ իրավական օգնությանն առնչվող ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ուսումնասիրություն և դրանց պատասխանների կազմում, համապատասխան տեղեկատվության տրամադրում՝ ընդհանուր թվով 605 իրավական օգնության հարցում:

Իրականացվել է ՀՀ դատարաններից, ՀՀ իրավասու այլ մարմիններից ուղարկված թվով 88 դատական հանձնարարությունների, իրավական օգնության հարցումների ուսումնասիրություն, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին դրանց ուղարկման աշխատանքների կազմակերպում:

Իրականացվել է ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից հանցագործություն կատարած 20 անձանց հանձնման միջնորդությունների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության, հանցագործություն կատարած հանձնման աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփում, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին համապատասխան տեղեկատվության տրամադրում: Օտարեկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից օտարեկրյա պետություններ պատիժը կրելու  համար իրականացվել է 9 դատապարտյալի փոխանցում:

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթների իրականացման շրջանակներում Արդարադատության ակադեմիան 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է հետևյալ աշխատանքները.

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2016 թվականի փետրվարի  15-ի թիվ 55-Ա որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն իրականացվել է դատախազների 2016թ. թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում (ուսուցման 4-րդ և 5-րդ հատվածներ):

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է քննիչների 2016թ. թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց (երկու խմբով) մասնագիտական պատրաստում (ուսուցման 4-րդ հատված):

2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել են ՀՀ և ԼՂՀ դատավորների, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց` առկա ուսուցման ձևով վերապատրաստումներ (ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացներ), սեպտեմբեր ամսին՝ դատավորների հատուկ ուսուցման դասընթացներ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական ծառայողների վերապատրաստումներ:

2016 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել են ՀՀ դատախազների` առկա ուսուցման ձևով վերապատրաստումներ (ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացներ):

2016 թվականի հոկտեմբեր ամսին կազմակերպվել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստումներ (3 խումբ), հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների, այդ թվում՝ ղեկավար  պաշտոն զբաղեցնող քննիչների վերապատրաստումներ:

2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվել է ՀՀ ՀՔԾ քննիչների (երրորդ խումբ) վերապատրաստում:

2016թ. սեպտեմբերի-նոյեբերի  ամիսներին կազմակերպվել են ՀՀ դատավորների և ՀՀ ու ԼՂՀ դատախազների՝ հեռակա ուսուցման ձևով վերապատրաստուման դասընթացներ (4 դասընթաց):

2016թ. հոկտեմբերին իրականացվել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի վերապատրաստում:

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2017 թվականի հունվարի 26-ի թիվ ԿԽ-001/17/3 որոշմամբ սահմանված ծրագրերի համաձայն իրականացվել է դատավորների և դատախազների 2017թ. թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում:

ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 21-ի թիվ 3 որոշմամբ սահմանված կարգով իրականացվել է քննիչների 2017թ.  թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց (երկու խմբով) մասնագիտական պատրաստում:

2017 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին կազմակերպվել են ՀՀ դատական դեպարտամենտի դատական ծառայողների վերապատրաստումներ, ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպվել  են ՀՀ և ԼՂՀ դատավորների` առկա ուսուցման ձևով վերապատրաստումներ (ընդհանուր մասնագիտական դասընթացներ), մայիս-հուլիս ամիսներին` ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների և ԼՂՀ  դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների վերապատրաստումներ և հատուկ ուսուցման դասընթացներ:

2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին կազմակերպվել են ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումներ, ապրիլ ամսին կազմակերպվել են ՀՀ դատախազների` առկա ուսուցման ձևով վերապատրաստումներ (ընդհանուր մասնագիտական դասընթացներ), հունիս-հուլիս ամիսներին` դատախազների լրացուցիչ վերապատրաստումներ:

2017 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպվել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստումներ, ապրիլ-հունիս ամիսներին` ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստումներ և հատուկ ուսուցման դասընթաց, ապրիլ ամսին` ՀՀ քննչական կոմիտեի քննիչների լրացուցիչ վերապատրաստումներ, ապրիլ և հունիս ամիսներին` ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչների վերապատրաստում, հունիս ամսին` ՀՀ ՀՔԾ քննիչների վերապատրաստում:

2017թ. սեպտեմբերի 19-ից մեկնարկել են ՀՀ դատավորների և ՀՀ ու ԱՀ դատախազների՝ հեռակա ուսուցման ձևով վերապատրաստման դասընթացները (4 դասընթաց):

Միևնույն ժամանակ, Արդարադատության ակադեմիայի կողմից հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել և անցկացվել են հետևյալ միջոցառումները.

2016թ. սեպտեմբերի 27-ին Հռոմում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) ներկայացուցիչներ Սանդրո Չիամարոնենին և Ստեֆանո Դիլզոտինին  ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար վարել են դասախոսություն՝ նվիրված թղթադրամների և մետաղադրամների կեղծմանն ու ապօրինի շրջանառությանը, ինչպես նաև փողերի կեղծման հետ կապված գործերի բացահայտմանը:

2016թ. նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների համար կազմակերպվել են լրացուցիչ դասընթացներ Խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննությունը և կյանքի իրավունքին առնչվող գործերը թեմայով:

2017թ. հունվարի 27-ից 28-ը Ծաղկաձորում կազմակերպվել է աշխատաժողով՝ նվիրված ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Արդարադատության ակադեմիայի միջև համագործակցության արդյունքում մշակված <<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացի ավարտին:

2017թ. մարտի 7-ին ՀՀ վարչական և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանների 21 դատավորների մասնակցությամբ  Արդարադատության ակադեմիան Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել է վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը նվիրված աշխատաժողով:

2017թ. մայիսի 2-ից 3-ը Արդարադատության ակադեմիան Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար իրականացրել է պատժի նշանակման հիմնախնդիրներին նվիրված երկօրյա սեմինար:

2017թ. հունիսի 15-ից 16-ը Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Կանանց համար արդարադատության մատչելիության բարելավում Արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագրի շրջանակում դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար կազմակերպել է «Կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովում՝ դատավորների և դատախազների գործունեության միջոցով» թեմայով  երկօրյա սեմինար:

2017թ. հունիսի 17-ից 18-ը Արդարադատության ակադեմիան  Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Կանանց համար արդարադատության մատչելիության բարելավում Արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագրի շրջանակում կազմակերպել է աշխատաժողով «Կանանց համար արդարադատության հավասար մատչելիության ապահովում՝ դատավորների և դատախազների գործունեության միջոցով» թեմայով:

2017թ. հունիսի 21-ին և օգոստոսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ, իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլլովեյը քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց (1-ին և 2-րդ խմբեր) համար  վարել է դասախոսություն «Քրեական գործերի քննության ժամանակակից սկզբունքներն ու լավագույն փորձը. սպանությունների քննություն» թեմայով:

2017թ. հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիայում ԱՄՆ 7-րդ շրջանի դաշնային դատարանների համար կառավարման գործադիր տնօրեն Քոլինս Ֆիցպատրիկը դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար վարել է դասախոսություն՝ նվիրված դատավորների և դատախազների անկախությանն ու այդ բնագավառում ամերիկյան փորձին:

2017թ. հուլիսի 7-ից 9-ը Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում Ակադեմիայի դասախոսների (վերապատրաստողների) համար իրականացրել է վերապատրաստում դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ:

   2017թ. հուլիսի 27-ին կենս. գիտ. թեկ., փորձագետ-խորհրդական Գարեգին Համբարձումյանը և կենս. գիտ. թեկ., փորձագետ-պոլիգրաֆոլոգ Կարեն Պանչուլազյանը դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար վարել են սեմինար «Հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ պոլիգրաֆի կիրառմամբ դատաիրավական համակարգում» թեմայով:

2017թ. սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Դենվեր շրջանի գլխավոր դատախազի ավագ տեղակալ Էլիսոն Ռոքերին քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց և դատախազների համար վարել է դասախոսություն «Առաջնային արձագանքը, քննությունը և դատախազական հսկողությունն ընտանեկան բռնության գործերով» թեմայով:

Հաշվետու ժամանակահատվածում Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել է «Անչափահասի պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման նոր դասընթաց, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017թ. հուլիսի 19-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակում:

Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի կողմից ԵԽ/ԵՄ Արևելյան գործընկերության 2015-2017 թվականների ծրագրային համագործակցության կառուցակարգի մաս կազմող «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակներում իրավական ոլորտի մասնագետների համար իրականացվել է «Ապացույցների թույլատրելիությունը քրեական դատավարությունում» HELP հեռավար դասընթացի ադապտացում տեղական իրավական համակարգին: Դասընթացը փորձարկվել է 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին դատախազներից, քննիչներից և փաստաբաններից բաղկացած խմբի համար:

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՔՆԵՐ

ՀՀ կառավարության 14.07.2016թ. թիվ 742-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայությունը, հաստատվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը, որն ուժի մեջ է մտել 01.09.2016թ:

ՀՀ արդարադատության նախարարի 09.09.2016թ. թիվ 385-Ա հրամանով սահմանվել են ծառայության հաստիքային միավորները:

Մինչև 2016թ. սեպտեմբերի վերջը ծառայության աշխատակիցները նշանակվեցին պաշտոնների, ծառայության ղեկավարի, ծառայության ղեկավարի տեղակալների, պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների պետերի հետ կնքվեցին ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

Պրոբացիայի պետական ծառայությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները, կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, վերահսկողություն է իրականացվում պատիժը պայմանականորեն չկիրառած, պատժից պայմանական վաղաժամկետ ազատված և պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ:

2017թ. ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը կարգավորող հետևյալ որոշումները: Մասնավորապես.

ՀՀ կառավարության 23.02.2017թ. թիվ 189-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը:

ՀՀ կառավարության 20.04.2017թ. թիվ 404-Ն որոշմամբ սահմանվել է վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի մշակման կարգը:

ՀՀ կառավարության 17.08.2017թ. թիվ 1019-Ն որոշմամբ սահմանվել է հանրային աշխատանքների  ներգրավման կարգը և ժամկետները:

2016-2017թթ. ընթացքում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ մշակվել և ներկայումս փորձարկում է անցնում դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, որը թույլ կտա վերհանել դատապարտյալի կարիքները, մշակել նրա հետ տարվելիք վերասոցիալականացման ծրագրերը և կազմել վերահսկողության պլանը: Գործիքի փորձարկումն անցկացվում է Երևանի երեք և Լոռու մարզային բաժիններում:

 

Դատապարտյալների վերապատրաստում

Պրոբացիայի շահառուի մասնագիտական վերապատրաստման համար 2017թ. ամռանից գործում է մեկ մասնագիտական սենյակ, որը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Մասնագիտական սենյակում կազմակերպվում են ձեռներեցության և թաղիքագործության մասնագիտացմամբ դասընթացներ: Դասընթացին մասնակցել են 5 շահառու, որոնցից 2-ը ստացել են համապատասխան վկայականներ:

Պրոբացիայի ծառայության շենքում ներկայումս տարվում են շինարարական աշխատանքներ, ստեղծվում են համակարգչային և լուսանկարչական դասընթացների և խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակներ: Աշխատանքները կավարտվեն 2017թ. նոյեմբերի սկզբին:

 

Քանակային տվյալներ

26.09.2017թ. դրությամբ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հաշվառված Է 2996 դատապարտյալ:

Նրանցից 1336-ը դատապարտվել են տուգանքի, 207-ը զրկվել են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, 350-ը կատարում են հանրային աշխատանքներ:

1216-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան, 58-ը պայմանական վաղաժամկետ ազատվել են քրեակատարողական հիմնարկներից, իսկ 10-ը պատիժը հետաձգված է մինչև առողջանալը կամ երեխայի 3 տարեկան դառնալը:

2996 դատապարտյալից 178-ն ունեն կրկնակի պատիժ կամ վերահսկողություն:

2996 դատապարտյալից 334 կանայք են, իսկ 37-ը՝ անչափահաս:

2017թ. ինը ամիսների ընթացքում տուգանք պատժատեսակի կատարման արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է մոտավորապես 160.000.000 դրամ:

2016թ. տարեկան հաշվետվության համաձայն տուգանք պատժատեսակով գանձվել է 116.123.787 դրամ:

 

Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ
հաշվետվություն 

2016 թվականի սեպտեմբերից առ այսօր հրատարակված իրավական ակտեր 

 

Ի կատարումն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 3-րդ կետի պահանջի «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի կողմից հրատարակվել են ստացված բոլոր իրավական ակտերը:

 

Ըստ տեղեկագրերի հրատարակվել են՝ 

1 «ՀՀ պաշտոնական տեղկագիր»՝ հերթական 78, արտահերթ 31

2 «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր»՝ հերթական 31, արտահերթ 4

      3 «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր»՝ 11

     4. Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու 4

     5. ՀՀ պաշտոնական տեղեկագիր (ռուսերեն) 5:

 

ա) «ՀՀ պաշտոնական տեղեկագիր»,  այդ թվում՝

1. ՀՀ օրենքներ -  247

2. ՀՀ նախագահի հրամանագրեր – 123

3. ՀՀ նախագահի կարգադրություններ – 7

4. ՀՀ ԱԺՈ որոշումներ – 79

5. ՀՀ կառավարության որոշումներ –855

6. ՀՀ վարչապետի որոշումներ – 52

7. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներ –81

 8. ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներ – 168

 

բ) «ՀՀ գերատեսչական տեղեկագիր»,  այդ թվում՝

1. ՀՀ գերատեսչական իրավական ակտեր - 567

գ) «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր»,  այդ թվում՝

      1. Երևանի իրավական ակտեր – 29

դ) «ՀՀ Պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն),  այդ թվում՝ 

     1. Ռուս օրենքներ – 42

 զ) «Քաղաքային և գյուղական համայնքների իրավական ակտերի ժողովածու»,  այդ թվում՝

    1. Տիմ ակտեր – 1399:

ԱՐԼԻՍ 

    *2016 թվականի սեպտեմբերից առայսօր  «Արլիս» տեղեկատվական համակարգ ներմուծվել է 5184 նոր իրավական ակտ, որոնցից հիմնական ակտ 4750, փոփոխողներ՝ 434:

    «Արլիս» կայքի այցելուների թիվը կազմել է 627000 օգտատեր, իսկ դիտված էջերի քանակը կազմել է 3300000:

*Հաշվի առնելով առաջացած անհրաժեշտությունը «Արլիս» կայքում զետեղվել է «ԵՏՄ այլ ակտեր» պատուհանիկը, որտեղ դրվել են 626 ԵՏՄ ակտեր (իրազեկման նպատակով, որոնք սակայն հրատարակման չեն ուղարկվել):

*2016 թվականի սեպտեմբերից թվայնացվել են նաև 2003 թվականից հրատարակված տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ակտերը, որոնք ըստ տարիների և ըստ համարների կարելի է տեսնել «ՏԻՄ» պատուհանում:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  1. 1.      Թարգմանչական աշխատանքները

2016 թվականի սեպտեմբերի 1-ից առ այսօր ներկայացված պատվերները կազմել են 28667 էջ, իսկ կատարված թարգմանությունները՝ 26006 էջ թարգմանություն: Մնացած պատվերների մասով թարգմանչական աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում: Հարկ է հաշվի առնել այն, որ կրկնվող նույնական պատվերները թարգմանության հաշվարկի մեջ չեն ներառվում:

  1. 2.     Եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանի (շտեմարանների) ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը

2016-2017 թվականին շարունակվել են Կենտրոնի եզրաբանական շտեմարանի զարգացման և պահպանման աշխատանքները՝ մուտքագրված եզրույթներն ու արտահայտությունները կոնսոլիդացնելու, ինչպես նաև կրկնություններն ու վրիպակները բացառելու նպատակով։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Ինստիտուտ) 2016 թվականին իրականացրել է ներքոհիշյալ աշխատանքները.        

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 

              1. Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի փետրվարի 02-ի N 31-Ա հրամանով հաստատված` Անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, հատուկ նշանակության, հերթապահության բաժինների և հերթապահ  խմբի ծառայողների վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 14-ը իրականացրել է 182 քրեակատարողական ծառայողի վերապատրաստում:

             2. Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 24-ի N 496-Ա հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների 2016 թվականի վերապատրաստման ծրագրով հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 11-ը իրականացրել է 60 ծառայողի վերապատրաստում:

             3. Ինստիտուտը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի հուլիսի 25-ի N 621-Ա որոշմամբ հաստատված Իրավաբանական ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 51 ծառայողների վերապատրաստում:  2012 թվականի հոկտեմբերի 19-ի N 915-Ա որոշմամբ հաստատված Կարգավորման ազդեցության գնահատում ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 55 ծառայողների վերապատրաստում,  իսկ  2012 թվականի դեկտեմբերի 10-ի N 1080-Ա որոշմամբ հաստատված Կոռուպցիայի դեմ պայքար ծրագրով` ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 45 ծառայողների վերապատրաստում: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 02-ը  վերապատրաստում է անցել 151 քաղաքացիական ծառայող: 

  1. 4.     Ինստիտուտը ՀՀ գործող նոտարների վերապատրաստման ծառայությունների մատուցման 2016 թվականի նոյեմբերի 15 -ի N ԱՆԻԻ-ՀՀԳՆՎԾՄ- 01/16 պայմանագով հաստատված՝ Նոտարների վերապատրաստման դասընթացի ծրագրով նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 29-ը  իրականացրել է 96 գործող նոտարի  վերապատրաստում:
  2. 5.     Ինստիտուտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջև  2016թ.-ի դեկտեմբերի 16-ին  կնքվել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացների իրականացման պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում 2017թ. հունվարի 16-ից մինչև 2017թ. Հունիսի 09-ը իրականացվել է 738 քրեակատարողական ծառայողի վերապատրաստում: 

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 

Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի  23-ի N 441-Ա հրամանով հաստատված Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի ծրագրով սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը իրականացրել է 4 նոտարի թեկնածուի ուսուցում:   

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

 

  1. 1.   Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի փետրվարի 02-ի N 31-Ա հրամանով հաստատված Քրեակատարողական  ծառայողների հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով  հոկտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 29-ը իրականացրել է 27 քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցում:

2.  Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 29-ի N 322-Ա հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների 2016 թվականի հատուկ ուսուցում ծրագրով սեպտեմբերի 05-ից մինչև կոկտեմբերի 15-ը իրականացրել է  333 ծառայողի հատուկ ուսուցում:

 

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

  1. 1.   Ինստիտուտը մշակել է քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագրերը:

2.  Ինստիտուտում ստեղծվել են քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ նոր եռաչափ անիմացիոն ուսումնական հոլովակներ, որոնք արդեն ներդրվել են ուսումնական գործընթացում:

 

Տպագրական աշխատանքներ 

  1. 1.   Ինստիտուտը տպագրել է Արդարադատություն գիտական հանդեսի երկու համար:
  2. 2.     Ինստիտուտը տպագրել է քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի ժողովածուներ:

 

Միջին մասնագիտական կրթություն 

 

Իրավաբանական քոլեջը, որը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան իրականացնում է միջին մասնագիտական կրթություն, 2016 թվականի ընթացքում ունեցել է 8 շրջանավարտ: 2016 թվականին քոլեջը ունեցել է 18 ուսանող:

Միջազգային համագործակցություն 

 

1. Եվրոպական քրեակատարողական վերապատրաստման ակադեմիաների միության համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 05-ից 07-ը ուսումնական այցով Հայաստան են ժամանել Իտալիայի Հանրապետության «Ռոմա Թրե» համալսարանի, իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ ծանոթանալու ՀՀ քրեակատարողական համակարգի յուրահատկություններին։

          Ծրագրի 3 օրերի ընթացքում ուսանողներն այցելել են Ինստիտուտի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ նրանք ծանոթացել են վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներին:

2. Ինստիտուտը 2016 թվականին հոկտեմբերի 20-ին Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում համագործակցության հուշագիր է կնքել Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական դեպարտամենտի վերապատրաստման կենտրոնի հետ:

ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1253-Ն որոշմամբ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Հայաստանի Հանրա­պե­տության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրա­վա­բանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերան­վա­նվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: 

Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն) 2017 թվականի հունվար ամսից մինչ սեպտեմբերի 26-ը իրականացրել է ներքոհիշյալ աշխատանքները. 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 

  1. 1.           Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի փետրվարի 16-ի N 72-Ա հրամանով հաստատված՝ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում ծրագրով օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 23-ը իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 203 ծառայողի վերապատրաստում:
  2. 2.          Կենտրոնը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ <<Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում>> ծրագրով 2017թ. հունվարի 16-ից մինչև 2017թ. հունիսի 09-ը իրականացվել իրականացրել է 738 քրեակատարողական ծառայողի վերապատրաստում:
  3. 3.          Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի ապրիլի 19-ի N 192 – Ա հրամանով հաստատված Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների 2017 թվականի վերապատրաստում ծրագրով սեպտեմբերի 04-ից մինչև սեպտեմբերի 15-ը իրականացրել է հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման 14 պատասխանատուի վերապատրաստում: 

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 

1. Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի N 581-Ա հրամանով հաստատված Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի ծրագրով 2016 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2017 թվականի մարտի 17-ը իրականացրել է 4 նոտարի թեկնածուի ուսուցում:

          2. Կենտրոնը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի ապրիլի 28-ի N 215-Ա հրամանով հաստատված Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի ծրագրով 2017 թվականի մայիսի 02-ից մինչև օգոստոսի 02-ը իրականացրել է 4 նոտարի թեկնածուի ուսուցում:

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 

  1. 1.    Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի փետրվարի 16-ի N 72-Ա հրամանով հաստատված՝ 2017 թվականի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում ծրագրով մարտի 20-ից մինչև սեպտեմբերի 16-ը իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 1895 ծառայողի հատուկ ուսուցում:

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 

  1. 1.    Իրավաբանական քոլեջը, որը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան իրականացնում է միջին մասնագիտական կրթություն, 2017 թվականի ընթացքում ունեցել է 9 շրջանավարտ <<Իրավագետ>> որակավորմամբ:

         

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 

  1. 1.   Կենտրոնի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում գեղագիտական դաստիարակության կրթության ծրագրերով իրականացվել են դասընթացներ, որին մասնակցել են 16 կալանավորված և/կամ դատապարտյալ անչափահաս, 35 կին դատապարտյալ: «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվող դասընթացներին մասնակցել են 90 դատապարտյալ:     
  2. 2.            «Փի Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ իրականացված «Աջակցություն ՀՀ-ում նորաստեղծ պրոբացիայի ծառայությունում երեխայանպաստ մոտեցումների և կառուցակարգերի ձևավորմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է՝ <<Համագործակցությունը և ծառայությունների մատչելիությունը իրավախախտ երեխաների վերասոցիալականացման գործընթացում>> թեմայով խորհրդաժողով:

Մշակվել է պրոբացիայի անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը և գործիքի կիրառման ուղեցույցը: Ինչպես նաև վերը նշված ծրագրով պրոբացիայի ծառայության հետ համագործակցության  շրջանակներում իրականացվել է անչափահասի ռիսկի և կարիքների գնահատման մեթոդաբանության կիրառման վերաբերյալ 45 պրոբացիայի ծառայողի վերապատրաստում: Կազմակերպվել է անչափահասների հետ աշխատանքի վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթաց Երևան քաղաքի պրոբացիայի ծառայության 25 աշխատակցի համար:  

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 

  1.  Մայիսի 26-ին  կայացել է խորհրդի առաջին նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման դասընթացը, քննարկվել են երեխայի միջազգային առևանգման կամ անօրինական տեղափոխման հետ կապված հարցեր, որոշվել է միջոցներ ձեռնարկել «We Protect Global Alliance» միջազգային ցանցին միանալու ուղղությամբ, ներկայացվել են անչափահասների կողմից և անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրության ցուցիչներ:
  2. Հունիս ամսից իրականացվում է «Երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման նպատակով կայուն համագործակցության ընդլայնում» ծրագիրը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչության և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում: Այն ուղղված է անչափահասների արդարադատության խորհրդի հետագա հզորացմանն ու դրա շրջանակներում ոլորտի խնդիրների համակարգված և համագործակցային լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչպիսին է հանցագործությունից տուժած և հանցագործության վկա հանդիսացող երեխաներին վերաբերող կարգավորումների և գործելակերպի համապատասխանեցումը միջազգային նորմերին:

Հանցագործությունից  տուժած երեխաների կարիքների բացահայտման ուղղությամբ մշակվել է  ուսումասիրության ծրագիր, որի շրջանակներում կազմվել են փորձագիտական հարցազրույցների և տուժած երեխաների հետ հարցազրույցների հարցաշարեր։ Նախատեսված 23 փորձագիտական հարցազրույցներից յոթն արդեն իրականացվել է։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման նպատակով կայուն համագործակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում  իրականացվել է 21 փորձագիտական հարցազրույց՝ ուղղված հանցագործությունից տուժած երեխաների կարիքների բացահայտմանը: Ներկայումս ընթանում են հարցազրույցների արդյունքների վերլուծության և մշակման աշխատանքները:

 

«ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 

Հիմնադրամի կողմից մշակված իրավական ակտերի նախագծեր 

  • «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
  • «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:
  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
  • Հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ:
  • Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր:
  • «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
  • «Իրավական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության նախագիծ:
  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու  մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:
  • «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
  • Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր:
  • «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:
  • Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
  • «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
  •  «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
  • «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծեր:  
  • Պարտապանի միակ բնակարանի իրաց­մա­­ն համար նվազ­ա­գույն գումար սահմա­նե­լու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:  

 

Հիմնադրամի մասնակցությամբ մշակված (լրամշակված) իրավական ակտերի նախագծեր 

  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ:
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի  նախագիծ:
  • «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
  • «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:
  • «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Հաշվետու ժամանակահատվածում՝ 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2017թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրամադրվել է 6725 պետական փորձագիտական եզրակացություն, մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ 3200 պետական փորձագիտական եզրակացություն, այդ թվում՝

1/ՀՀ կառավարության որոշման նախագծեր-1620

2/ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծեր-108,

3/ ՀՀ վարչապետի որոշման նախագծեր-211,

4/ ՀՀ Նախագահի հրամանագրերի նախագծեր-14,

5/ ՀՀ օրենքների նախագծեր-487,

6/ գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր-565, որից 41-ի պետական գրանցումը մերժվել է,

7/ տեղական ինքնակառավարման մարմինների ակտեր- 3525: Կատարվել է նաև  բարեգործական ծրագրերի նախագծերի վերաբերյալ 195 եզրակացությունների տրամադրում:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. 02.02.2017թ. հրապարակվել է Ուղեցույց` երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին: Ուղեցույցի նպատակն է ապահովել երեխաների անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, բարձրացնել տվյալներ մշակողների և երեխաների տեղեկացվածությունը իրենց իրավունքների և պարտականություների մասին և բացառել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության սխալ և հակասական մեկնաբանումը:
  2. 01.02.2017թ. հրապարակվել է Ուղեցույց. Ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում: Ուղեցույցի նպատակն է ներկայացնել, թե ինչպես պետք է անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Գուգլում (Google), ինչ գործիքներով և ինչպես կարելի է պաշտպանել անձնական տվյալները Յութուբում (YouTube):
  3. 10.04.2017թ. հրապարկվել է Ուղեցույց՝ աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին: Ուղեցույցի նպատակն է աշխատանքային հարաբերություններում ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, պաշտպանել աշխատողների (տվյալների սուբյեկտների) իրավունքները, իրազեկել գործատուներին (տվյալներ մշակողներին) անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերի մասին և ապահովել օրենսդրության միասնական մեկնաբանումը:

 

ՀՀ ԱՆ աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կողմից 09/2016-09/2017թթ. կատարված աշխատանքների վերաբերյալ

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) 09/2016-09/2017թթ. ընթացքում նախապատրաստել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Եվրոպական դատարան) ներկայացվող ՀՀ կառավարության դիրքորոշումների թվով 88 նախագիծ, որտեղ գերակշռել են Կոնվենցիայի 3-րդ (14 գործ), 5-րդ (12 գործ), 6-րդ (30 գործ) հոդվածների և Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (14 գործ) վերաբերյալ գործերը:

Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման շրջանակներում նախագծվել և/կամ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե են ներկայացվել 10 գործողությունների ծրագրեր և 23 գործերի վերաբերյալ հաշվետվություններ (այդ թվում` կազմվել և ներկայացվել են տեղեկանքներ, հնարավոր օրենսդրական և գործնական խնդիրների վերաբերյալ կատարվել են վերլուծություններ, համակարգվել են Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռներով արդարացի փոխհատուցման վճարման աշխատանքները): Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է ակտիվ և անմիջական համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ: Նշված դեպարտամենտի հետ համագործակցության և Վարչության կողմից ներկայացված ամբողջական գործողությունների հաշվետվությունների արդյունքում 2016 թվականի սեպտեմբեր ամսից մինչ 2017 թվականի սեպտեմբերի 27-ը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է 13 գործերի կատարողական վարույթները:

Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ: Վարչությունը համակարգել է 2015 թվականի հոկտեմբերի 5‑ից 15-ը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ Հայաստան կատարած պարբերական այցի զեկույցում բարձրացված հարցադրումների վերաբերյալ  ՀՀ կառավարության դիրքորոշման մշակման գործընթացը: Փաստաթուղթը 2016 թվականի հոկտեմբերին ուղարկվել է կոմիտեի քարտուղարություն:

Համագործակցությունը ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հետ: Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը համակարգել է Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե ներկայացված չորրորդ պարբերական զեկույցի պաշտպանության նախապատրաստական, այդ թվում՝ զեկույցի պաշտպանությանը մասնակցելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքները: Այս համատեքստում, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի նոյեմբերի 23-24-ը մասնակցել է Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանի աշխատանքներին` պաշտպանելով նշված զեկույցում արտացոլված դիրքորոշումները:

Կազմակերպվել են ընթացիկ գործնական քննարկումներ՝ Խոշտանգումների դեմ կոմիտեի և ենթակոմիտեի զեկույցներում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի 2015 թվականին Հայաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցում արված դիտարկումների և առաջարկությունների պատշաճ իրացման համար հնարավոր լուծումներ մշակելու նպատակով[1]: Կազմվել են Վարչության համակարգման ոլորտին վերաբերող տարբեր հարցերի առնչությամբ տեղեկանքներ և գրություններ (այդ թվում` Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքի պահպանման աշխատանքների կատարում և այդ շրջանակներում տեղեկատվական, վիճակագրական և այլ անհրաժեշտ նյութերի նախապատրաստում):

 

ՀՀ Սահմանադ­րական դատարան ներկայացված դիմումների վերաբերյալ ներկայացվել են ՀՀ կառավարության գրավոր դիրքորոշումներ թվով 31 գործերով:

   Հաշվետու ժամանակահատվածում պետական փորձագիտական եզրակացություններ են տրամադրվել 5 նախագծերի վերաբերյալ (Իրավական ակտերի փորձաքննության գործակալության հետ համատեղությամբ):

Բացի այդ, Վարչության աշխատակիցները մշակել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (նախաքննության ժամկետի երկարացման կառուցակարգերի սահմանում), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (քրեական գործերի միացման և անջատման առնչությամբ առանձնահատկությունների նախատեսման վերաբերյալ), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի հուլիսի 21-ի № 73-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, «Քրեական գործերով իրավական օգնության մասին ՀՀ օրենքի նախագիծը (ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավական փոխօգնության վարչության հետ համատեղ), «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխութ­յուններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (անչափահաս տուժողների և վկաների հարցաքննության կարգի առանձնահատկությունների սահմանում), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 577-Ն որոշման նախագիծը:

 

Կատարվել են նաև ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների կատարմանն ուղղված միջոցառումների ծրագրի ապահովման աշխատանքներ, այդ բնագավառում օրենսդրական բարեփոխումների նախագծերի վերաբերյալ տրամադրվել են դիրքորոշումներ, ուսումնասիրվել է միջազգային փորձ, իրականացվել են միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների կատարմանն ուղղված այլ աշխատանքներ:

Ապահովվել է նաև մասնակցությունը ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի, ՀՀ-ում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի  շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի, ինչպես նաև առևանգման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին:

 

 


[1] Հաշվի առնելով, որ թե′ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ, թե′ ԵԽ-ի խոշտանգումների կանխագելման կոմիտեներն ունեն զեկույց ներկայացնելու հստակ ժամանակացույց, ինչը ենթադրում է նաև համապատասխան տեղեկատվության պարբերական տրամադրում՝ իրականացվում են զեկույցներում բարձրացված դիտարկումների և առաջարկությունների տևական աշխատանքներ՝ այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղությամբ: