Դեպի վեր

Պրոբացիայի պետական ծառայության շահառուները մասնակցել են Արցախյան շարժմանը նվիրված ֆիլմի դիտմանը

08/02/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  Պրոբացիայի պետական ծառայության շահառուներին այսօր ներկայացվել է ռեժիսոր, սցենարիստ Աննա Թովմասյանի հեղինակած՝ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված պատմական ֆիլմերի շարքը: Ֆիլմերից յուրաքանչյուրը նկարագրում է ազատամարտի տարիները, հերոսների անցած ճանապարհը:

Ֆիլմի դիտմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Հատուկ գնդի» ազատամարտիկ Գոռ Թամամյանը, ծառայության այլ աշխատակիցներ:

Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը նախքան ֆիլմի դիտումը ողջունել է պրոբացիայի շահառուներին, կարևորել  նման ֆիլմերի ցուցադրության շարունակականությունը և ընդգծել, որ Արցախյան ազատամարտի հերոսների՝ հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը, անկոտրում կամքն ու արիությունը հաղթանակած երկրի քաղաքացու համար պետք է լինեն օրինակելի:

Ռեժիսոր Աննա Թովմասյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է համաձայնել իր հեղինակած ֆիլմերի շարքը ներկայացնել Ծառայության շահառուներին, քանի որ դրանք վերաբերում են հայ ժողովրդի պատմությանն ու Արցախյան ազատամարտի հերոսների կյանքին, որոնց մասին տեղեկացված պետք է լինեն բոլորը:

Ֆիլմի դիտմանը մասնակցել են Պրոբացիայի պետական ծառայության շուրջ երկու տասնյակ շահառուներ:  

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն