Դեպի վեր

Կբարելավվի ՔԿՀ-ներում մատուցվող բժկական օգնության որակը. ԱՆ-ն ստեղծում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ

01/03/2018

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ և որակյալ բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով կստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 1-ին հրավիրված նիստում  նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ գործող համակարգում կա սկզբունքային խնդիր, այն է՝ բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության բացակայությունը:

Նախարար Հարությունյանի խոսքով, նախագծի  ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ քրեակատարողական բուժօգնության ծառայության հանրային առողջապահության համակարգին ինտեգրվելու, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը բարձրացնելու համար: «Առաջարկվում է ստեղծել ՀՀ արդարատատության նախարարության ենթակայությամբ բժշկական սպասարկում իրականացնող կառույց, որը մի կողմից հնարավորություն կընձեռի բարձրացնել ՔԿՀ-ներում մատուցվող բժկական ծառայության նկատմամբ վստահությունը, մյուս կողմից, որն ամենակարևորն է, կապահովվի բժիշկների անկախությունը քրեակատարողական ծառայությունից»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը բխում է «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից, ըստ որի՝ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կապված է քրեակատարողական առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն