Դեպի վեր

Բարեփոխումներ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում

27/04/2018

Արդարադատության նախարարությունը շարունակում է պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները հասանելի դարձնելուն և վարչարարությունը պարզեցնելուն ուղղված աշխատանքները:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրով ՔԿԱԳ ոլորտում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման շրջանակում Կառավարությունը նախօրեին հաստատեց համապատասխան որոշման նախագիծ, որի արդյունքում հիմնովին փոփոխվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական վկայականի նմուշը. այն այսուհետ էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով գեներացվելու է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող ՔԿԱԳ միասնական  էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հիմք ընդունելով այդ համակարգում կատարված ակտային գրանցումը:

Իրականացված բարեփոխումների շրջանակում բացառվելու են քաղաքացիական կացության ակտերի գրանցման ընթացքում ցանկացած տեսակի ուղղագրական և այլ սխալները, հիմքեր են ստեղծվելու ՔԿԱԳ վկայականի  էլեկտրոնային տարբերակի ներդրման համար, ստեղծվելու է հնարավորություն աշխարհի յուրաքանչյուր կետից ստուգելու տրված պետական վկայականի իսկությունը՝ նույն վկայականի վրա զետեղված համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը մուտքագրելու միջոցով, ինչպես նաև ստեղծվելու է հնարավորություն տրված պետական վկայականի կրկնօրինակը ստանալ ոչ միայն գրանցման վայրից, այլ նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող ցանկացած մարմնից, ինչպես նաև կառավարության որոշմամբ հաստատված պետական ծառայություններ մատուցող գրասենյակներից:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն