Դեպի վեր

Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Առողջ ապրելակերպ» թեմայով դասընթացի

21/05/2018

Պրոբացիայի շահառուներին մայիսի 18-ին հավաստագրեր են հանձնվել «Առողջ ապրելակերպ» դասընթացի  1-ին փուլն ավարտելու կապակցությամբ: Դասընթացն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի հրամանի համաձայն՝  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից:

Պրոբացիայի շահառուներին ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  փոխտնօրեն  Գայանե Հովակիմյանը:

Եռամսյա ուսուցման ընթացքում շահառուները ծանոթացել են հիվանդությունների ժամանակ կանխարգելիչ միջոցառումների, հիգիենայի, վնասակար սովորությունների, ռացիոնալ սնուցման սկզբունքների վերաբերյալ տեղեկատվությանը:

Նշենք, որ Նախարարի հրամանով հաստատված «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ», «Համակարգչային հմտություններ» դասընթացները մեկնարկել են  փետրվարի 1-ից  և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում եռամսյա ծրագրով անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն