Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

09/07/2018

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։

Ինչպես հաղորդում են Արցախի ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։

Սկզբնաղբյուրը ՝ https://www.1in.am/2387420.html