Դեպի վեր

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետ էլեկտրոնային գործիքներ են ներդրվում

24/07/2018

2018 թվականին Արդարադատության նախարարության կողմից  ներդրվել է էլեկտրոնային կառավարման գործիք, որի նպատակն է առավել արդյունավետ և թափանցիկ դարձնել կառավարման համակարգը և այն ավելի հասանելի դարձնել քաղաքացիներին: Արդեն իսկ գործարկված էլեկտրոնային հարցումների միասնական  www.e-request.am  հարթակի օգնությամբ քաղաքացիներն առցանց եղանակով կարող են տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրանց պատասխանը  առցանց եղանակով: Կայքում «Հետևել դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին»  բաժնի օգնությամբ դիմում կամ բողոք ներկայացնող անձինք պետք է մուտքագրեն իրենց նախապես տրամադրված հսկիչ համարը և հետևեն դիմումի, հարցման  կամ բողոքի ընթացքին:    

Հարթակի օգնությամբ քաղաքացիները առանց լրացուցիչ ծախսերի (թղթային, տպագության, փոստային) հնարավորություն ունեն տեղեկատվություն հայցեն տեղեկատվություն տնօրինողից և ստանալ պատասխաններ, հետևել գրության ընթացքին, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով կարծիք հայտնել մատուցված ծառայությունների ժամկետների և որակի հետ կապված:

 www.e-request.am կայքը նաև ինքնաշխատ եղանակով հավաքագրում և ներկայացնում է բազմաբնույթ վիճակագրություն, ինչը թույլ է տալիս գնահատել հարցումների քանակը, պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը, քաղաքացիների գոհունակությունը:

Արդարադատության նախարարությունը հորդորում է օգտվել ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքից, առցանց եղանակով դիմել և տեղեկատվություն տնօրինողներից ստանալ իրենց հարցումների պատասխանը:

Նշենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը էլեկտրոնային հարթակում շարունակական աշխատանքներ է իրականացնում  քաղաքացիների համար պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունն ապահովելու և նրանց կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու ուղղությամբ:   

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն