Դեպի վեր

Իրազեկում. Ո՞ր նվերներն են համարվում դատավորի համար թույլատրելի

04/09/2018

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների  համաձայն դատավորի համար թույլատրելի նվերներ են համարվում հրապարակային կամ արարողակարգային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները, կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերները, եթե դրանք իրենց բնույթով համապատասխանում են կենցաղային հյուրընկալության ժամանակ սովորաբար տրվող նվերներին, մերձավոր ազգականից ստացված նվերները, բարեկամից ստացված նվերները, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին:

Եթե  դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվերներ կամ թույլատրելի համարվող նվերներ (բացառությամբ մերձավոր ազգականից ստացված նվերների), որոնք ստացվել են նույն անձից և իրենց արժեքով գերազանցում են հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը կամ օրացուցային տարում գերազանցում են չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը և Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից գնահատվել են որպես թույլատրելի չհամարվող, ապա դատավորը  նվերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերը տվողին: Եթե նշված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա դատավորը պարտավոր է նվերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնված գույքի հետագա տնօրինումը իրականացվում է Կառավարության 2010 թվականի  փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն