Դեպի վեր

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են 75 000 դրամը գերազանցող նվերները հանձնել պետությանը կամ համայնքին

04/09/2018

2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են համարվում պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը, հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները, սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, հրապարակային մրցույթի արդյունքով տրված կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները:
Այն դեպքում, երբ նման նվերներն իրենց արժեքով գերազանցում են 75 000 Հայաստանի Հանրապետության դրամը, դրանք հաշվառվում են որպես պետական կամ համայնքային սեփականություն: 
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են Կառավարության սահմանած կարգով հայտնել նման նվերներ ստանալու մասին:
Նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն