Այնպես արեք, որ համաներում ընդունած ժողովուրդը չզղջա իր նվիրատվության համար. Զեյնալյան

22/11/2018

Առաջին անգամ համաներման արդյունքում պատժից կազատվեն մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր ունեն երեք եւ ավելի անչափահաս երեխա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ համաներման նախկին նախագծերում նման կետ երբեք ներառված չի եղել։

Նա նշեց, որ աննախադեպ փոփոխություն է նաեւ այն, որ համաներման ակտով փոփոխվել է համաներման միջոցով նշանակված պատժի չկրած մասը կրճատելու կանոնը, այսինքն ոչ թե կրճատվելու է պատժի չկրած մասը, այլ ՝ նշանակված ամբողջ պատիժը։

Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/479024.html?fbclid=IwAR0Onk74sIe76AaVlIHbzJDju2H3tN_bZFt2axwsr0bu3RISoQCU_7xD05c