Դեպի վեր

Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

30/01/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի  հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Վասիլիս Մարագոսը նշել է, որ ուրախ է նոր Կառավարության ձևավորումից հետո կատարած այցի համար և հույս է հայտնել, որ նախկինում սկսված և նախանշվող բարեփոխումների ծրագրերը նոր թափով առաջ կընթանան:

Փոխնախարար Քոչարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը դատաիրավական ոլորտում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար և ընդգծել, որ այդ առումով Եվրոպական Միությունը Հայաստանի գլխավոր գործընկերներից է:

Հանդիպման ընթացքում Վիգեն Քոչարյանը ներկայացրել է դատական բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործողությունների հաջորդականությաունը և վստահություն է հայտնել, որ նախանշված բարեփոխումների ծրագրերն ակտիվ առաջ կմղվեն:

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել հանգամանալից ներկայացման համար և համաձայնել, որ դատական ոլորտում կատարվող բարեփոխումները պետք է կրեն ոչ թե կոսմետիկ, այլ խորքային բնույթ և այդ առնչությամբ հայտնել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել և համաձայնեցրել են հետագա գործողությունների ժամանակացույցը:  

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն