Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալին

30/01/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ելենա Սուկմանովային:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլք:

Նախարար Զեյնալյանը, ողջունելով գործընկերոջը, բարձր է գնահատել իրավական ոլորտում հայ-ուկրաինական համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ այն զարգացնելու մեծ ներուժ ու հնարավորություն կա:

Ելենա Սուկմանովան շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, շնորհավորել վերանշանակման կապակցությամբ և իրակավական ոլորտում ուկրաինական լավագույն փորձը ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել: Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է իր երկրի դատաիրավական ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծված կառույցների գործառույթներին ու դրանց արդյունքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուն, քրեակատարողական և պրոբացիոն ոլորտների բարեփոխումներին, հանցագործությունների կանխարգելմանն ու դատական ակտերի կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը խորացնելուն միտված նոր համաձայնագրի մշակման պայմանավորվածություն են ձեռքբերել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն