Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցում է «Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց» խորագրով սեմինարին

08/05/2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը Շվեդիայի Թագավորության Լունդ քաղաքում մայիսի 6-ից 8-ը մասնակցում է «Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց» խորագրով սեմինարին:

Սեմինարը կազմակերպել է Վենետիկի հանձնաժողովը՝ Լունդի համալսարանի հետ համատեղ: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ժողովրդավարության մարտահրավերների քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նույն Հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը, Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, նույն ծրագրի իրավաբան-փորձագետ Նորա Սարգսյանը, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի գործող և նախկին անդամներ, Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, գիտնականներ, դեսպաններ, այլք:

Սեմինարին Վարդան Պողոսյանը ներկայացրել է «Նախագահական կառավարման ձևից խորհրդարանականի անցումը. Հայաստանի հեռանկարներն ու զարգացման ուղղությունները Արևելյան Եվրոպայում» թեմայով զեկույցը: