Դեպի վեր

Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել պրոբացիայի ոլորտում էլեկտրոնային հսկողության սարքավորումների ներդրման վերաբերյալ

10/05/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է շվեյցարական «Գեոսատիս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության տեխնիկական վերազինման շրջանակում էլեկտրոնային վերահսկման սարքերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Խաչիկյանը «Գեոսատիս»-ի ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանի հետ անդրադարձել է սարքավորումների գնային առաջարկներին, դրանց սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ բաղադրիչներին, ինչպես նաև առաջարկվող տարբերակներից լավագույնի ներդրման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ ճշգրտումներ կատարել տեխնիկական ապահովման որոշ սարքավորումների գնային առաջարկներում, ինչպես նաև հստակեցնել բջջային կապի օպերատորի կողմից տրամադրվող ծառայության պայմանները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն