Դեպի վեր

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչներին

29/05/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:
          Տիգրան Խաչիկյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, հավաստիացրել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն կունենա փորձագիտական խմբի հետ և փոխգործակցությունն առավել կխորանա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Տվյալ ծրագրի շրջանակում, մայիսի 27-31-ը ԵԱՀԿ փորձագիտական խումբը Հակակոռուպցիոն մարմնի տեսլականի նախանշման շուրջ առաջարկություններ կազմելու նպատակով հանդիպումներ կունենա  շահագրգիռ պետական այլ մարմինների հետ ևս:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն