Դեպի վեր

«Անօրինական գույքի բռնագանձման մասին» օրենքն ուղարկվել է միջազգային փորձաքննության․ Զեյնալյան

10/06/2019

Հայաստանում մշակվել է «Անօրինական գույքի բռնագանձման մասին» օրենք, որն արդեն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Միջոցներ են ձեռնարկվում դատավորների վճիռները հրապարակային դարձնելու և դրանով հայեցողական մոտեցումները բացառելու ուղղությամբ։ Այս բարեփոխումների մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանը։
Նախարարի խոսքերով՝ սրանք զուգահեռ իրականացվող գործողություններ են, որոնք թույլ են տալու գնահատումներ իրականացնել դատավորների նկատմամբ։ Զեյնալյանն ասաց, որ հիմա «Անօրինական գույքի բռնագանձման մասին» օրենքն ուղարկել են փորձաքննության, քանի որ առանց դրա չեն կարող գրել ու միանգամից ընդունել։«Բնականաբար, չենք կարող գրել ու միանգամից ներկայացնել Ազգային ժողով։ Դա կլինի օրենքի համար նախատեսված չափանիշների խախտմամբ ընդունված օրենք, ինչը, բնականաբար, իրավաչափ չէ»,- ասաց նախարարը։

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն