Չեմ լսել, որ դա որակվի որպես կաշառք. վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում. Բադասյանը՝ ՍԴ դատավորների հրաժարականին վերաբերող օրինագծի մասին

15/08/2019

ՀՀ արդարադատության նախարարը չի կիսում կարծիքը, թե Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը «կաշառք» է ընկալվում:
«Չեմ լսել, որ որևէ մեկի կողմից դա որակվի որպես կաշառք: Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը շատ երկրներում է կիրառվում, ընդունված սխեմա է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարը նկատեց, որ ցանկացած պարագայում ՍԴ դատավորը կենսաթոշակ ստանում է, իսկ նախագծով առաջարկվում է հրաժարականի դեպքում միչև 65 տարեկան ՍԴ անդամի հարցը կարգավորել:
Ճշտող հարցին, թե սա քաղաքակա՞ն որոշում է, որն ուղղված է ՍԴ գործող դատավորներից ազատվելուն, Բադասյանն ասաց.
«Ոչ, այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից ու ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծում է: Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում: Դա չի նշանակում կուսակցական որոշում, նշանակում է քաղաքկան, որը չի կարող դուրս գալ ու չի դուրս գալիս իրավական պետության սկզբունքների շրջանակներից»:
Նախարարը նկատեց, որ առաջարկվող փոփոխությունը կամավորության սկզբունքով է լինելու:
Դիտարկմանը, թե արդյոք սա նաև Վահե Գրիգոյանի նամակի արձագանքն է կառավարության կողմից, քանի որ առաջարկվող կետերից մեկով Գրիգորյանը խոսում է վաղաժամկետ կենսաթոշակի մասին, Բադասյանն ասաց.
«Ասել եմ բազմիցս, որ պարոն Գրիգորյանի նամակի ինչ-որ հատված կա, որը կարող է հիմնավորումների հետ համընկնի, բայց որ որպես արձագանք…»:
Բադասյանի խոսքով՝ նախագծի նպատակն է Սահմանադրության 2015 թվականին փոփոխություններով սահմանված մոդելի ՍԴ ունենալն է:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորներին օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը հրաժարական տալու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանել իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: