Դեպի վեր

Նախարար Բադասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության դեսպանի հետ

04/09/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա անձնական ջանքերն ու ներդրումը հայ-բրիտանական կապերի ամրապնդման ու զարգացման գործում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով:

Դեսպան Ֆարնուորթը ևս շնորհակալություն է հայտնել նախարար Բադասյանին արդյունավետ համագործակցության համար, Նախարարության հետ փոխգործակցությունը գնահատել արդյունավետ և վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է իր աջակցությունը՝ մի շարք առանցքային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Դրանցից դեսպանն առանձնացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների իրականացումն ու Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացումը:

Ռուստամ Բադասյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին հետագա ձեռնարկներում և հույս հայտնել, որ հետայսու ևս իր գործունեությամբ կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ֆարնուորթը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է վառ հիշողություններով և արձակուրդները Հայաստանում անցկացնելու հստակ նպատակադրմամբ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն