Դեպի վեր

Մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկումների շարքը

11/09/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված պանելային քննարկումների շարքը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցել են օրենսդիր և դատական իշխանությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը բացման իր խոսքում, ողջունելով քննարկման մասնակիցներին, տեղեկացրել է, որ քննարկման նախաձեռնումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրից և նպատակ ունի հավաքագրելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու համատեղ ջանքերով ուղենշել հաջորդող երեք տարիների առաջնահերթությունները, որոնք կարտացոլվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրում:

Պանելային առաջին քննարկման օրակարգային հարցերն առնչվել են կյանքի իրավունքին և խոշտանգումների արգելքին, դատական պաշտպանությանը և արդար դատաքննության իրավունքներին:

Փոխնախարարը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն ներգրավվել քննարկումներում՝ վստահեցնելով, որ քննարկման ընթացքում բարձրացված խնդիրներն արձանագրվելու են ռազմավարության մշակման հետագա աշխատանքներում օգտագործելու նպատակով:

Հաջորդիվ տեղի է ունեցել մասնակիցների միջև շահագրգիռ քննարկումը: 

Քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին՝ ներառելով հավասար հնարավորությունների ապահովում (բոլորի՝ օրենքի առջև հավասարություն, խտրականության բացառում, խոցելի խմբերի պաշտպանություն) օրակարգային հարցերը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն