Դեպի վեր

Ռուստամ Բադասյանը մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին

15/10/2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 14-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին։

Նախարարն իր ելույթում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ապահովել արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացում, որի բաղկացուցիչ մասն է կազմելու Էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրումը:

Նախարարի խոսքով՝  դրա  նպատակն է միավորել ար­դարադատության մար­միններում գործող բոլոր էլեկ­տրոնային համա­կար­գերը և տվյալների շտեմա­րան­ները, արդիականացնել դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, դրանց հիման վրա դատարաններում ներդնել և գործար­կել դատական միասնական էլեկ­տրոնային կա­ռա­վարման համա­կարգ, ստեղծել իրավապահ, դատական և իրավակիրառ մարմին­նե­րի միջև էլեկ­տրո­նային փաստա­թղ­թա­շրջանա­ռու­թյան համակարգ, ներդնել պաշտո­նական առցանց նամակագրու­թյան համակարգ, ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրու­մը վարույթի ողջ ըն­թաց­քում, ինչպես նաև ապահովել թվային ար­խիվների ստեղծումը:

Նախարար Բադասյանը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը չի շրջանցել Հայաստանի պետական կառավարման և արդարադատության ոլորտները: Եվրոպական միության, USAID- ի, ՄԱԶԾ-ի, Համաշխարհային բանկի և միջազգային այլ դոնորների աջակցությամբ մշակվել և գործարկվել են էլեկտրոնային հարթակներ և համակարգեր, որոնցից են www.e-draft.am  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, Արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը նպաստող www.e-hotline.am կայքը, ՀՀ պետական ​​մարմինների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթերի վավերականությունը ստուգելու նպատակով ստեղծված www.e-verify.am միասնական կայքը, www.e-notary.am –ը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով գործարկված www.azdararir.am հարթակը և այլն:

Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ թվային դարաշրջանում առկա նոր մարտահրավերներին զուգահեռ՝ թվայնացումը հսկայական օգուտ է տալիս. ստեղծված էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունները պայքարում են կոռուպցիայի դեմ և պարզեցնում են վարչարարությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն