Դեպի վեր

Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը

25/10/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու:

Միջոցառմանը մասնակցել են պետական ու հասարակական հատվածը ներկայացնող շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Ռազմավարության հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ Ռազմավարության մշակման գործընթացում Նախարարությունը եղել է անկեղծ և ազնվորեն գնահատել է իրավիճակը՝ վեր հանելով բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Փոխնախարարը հավելել է նաև, որ միայն խնդիրների հետ առերեսվելով է հնարավոր նախանշել առաջիկա տարիներին դրանց լուծման ճիշտ ուղիները:

Ամփոփելով բացման խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը միաժամանակ շնորհավորել է մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ հանրությանը Հայաստանը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու առթիվ՝ ընդգծելով, որ դա ևս մեկ քայլ է առ այն, որ Հայաստանն իրավունք սպառող երկրից վերածվում է իրավունք ստեղծող պետության: Այդ փաստը հետագա իրենց խոսքում բարձր են գնահատել նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:

Հաջորդիվ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն