Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգի վերաբերյալ պարզաբանում

22/05/2012

«Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002թ. մարտի 2-ի թիվ 193 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգով սահմանված է վկայական ստանալու և ստուգման համար դիմողի կողմից նախարարություն ներկայացվող փաստաթղթերի ցանկ:
Մասնավորապես, Որոշման 3-րդ մասի դ) ենթակետով որպես ներկայացվող փաստաթուղթ է սահմանվում բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները:
Պատասխանելով մի շարք քաղաքացիների կողմից բարձրացված այն հարցերին՝ համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների անորոշության վերաբերյալ, հայտնում ենք, որ համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները ներառում են` 
ա) պետական հավատարմագրված հաստատությունից ձեռք բերված
համապատասխան լեզվին տիրապետելու մասին տեղեկանքներ կամ վկայականներ,
բ) համապատասխան լեզվի դասընթացները ավարտելու մասին վկայականներ,
գ) տվյալ օտար լեզվով բարձրագույն կամ միջնակարգ կրթության մասին վկայական (դիպլոմ),
դ) լեզվի իմացությունը հաստատելու իրավասություն ունեցող կրթական հաստատության կամ կազմակերպության կողմից տրամադրված ցանկացած փաստաթուղթ