Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքների վերաբերյալ

02/07/2012

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2012 թվականի հունիսի 28-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները: 
Հանձնաժողովը որոշեց 10 միավորից ցածր գնահատված աշխատանքերը, կոնկրետ միավորը նշելու փոխարեն, գնահատել "10 միավորից ցածր" նշագրմամբ:
Համապատասխան փորձագետնի բացակայության պատճառով ռումիներեն և չեխերեն լեզուներով կատարված աշխատանքները և ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրվեցին Հանձնաժողովի կողմից: Ուսումնասիրության արդյունքում որոշվեց նշված աշխատանքները գնահատել "ոչ բավարար", քանի որ դիմողները չէին կատարել երկու և ավելի առաջադրանք, ուստի չէին կարող հավաքել բավարար միավորներ: Տվյալ անձիք կարող են ստանալ փորձագետի ստուգման համար վճարված գումարը ներքոգրյալ կարգին համապատասխան:
Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է վճարված պետական տուրքը և փորձագետի համար վճարված գումարը: Փորձագետի համար վճարված գումարը ստանալու համար դիմողը պետք է ներկայանա ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով դիմում: Պետական տուրքը ստանալու համար դիմողը պետք է ներկայանա ՀՀ ֆինանսների նախարարություն (հեռ: 595 395)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
• դիմում,
• տեղեկանք` ստուգումններին չմասնակցելու վերաբերյալ,
• պետական տուրքի անդորրագիր:
Վերջին 2 փաստաթղթերը դիմողը ստանում է ՀՀ արդարադատության նախարարությունից:
17 միավորի շեմը հաղթահարած անձիք կարող են հուլիսի 9-ից սկսած ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն որակավորման ստուգման փաստի մասին տեղեկանքը ստանալու համար: 
Գնահատականներին և գրավորներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավորների պատճենները:
Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` արդյունքների ստացումից հետո 10 օրյա ժամկետում՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի: