Պարզաբանում

20/09/2012

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների հրապարակումների, ինչպես նաև քաղաքացիների դժգոհության պարզաբանում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ինչպես այսօր, այնպես էլ նախորդ բոլոր օրերին պատշաճ մակարդակով, առանց ձգձգումների կատարվել են բոլոր տեսակի գրանցումները, սակայն  սույն թվականի սեպտեմբերի 18-ից  հնարավոր չի եղել իրականացնել միայն անհատ ձեռնարկատերեի հաշվառումը, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի հարկային համար (ՀՎՀՀ) չի տրամադրում:

Խնդրի լուծման նպատակով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Արմեն Գևրոգյանը դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին: