Դեպի վեր

Հայտնի են նոտարի թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները

05/11/2012

Նոյեմբերի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության շենքում տեղի ունեցած նոտարի թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլին մասնակցել են նախորդ փուլը հաղթահարած 41 մասնակիցները, որոնցից միայն 11-ն է հաղթահարել անցողիկ շեմը՝ 85 միավորը: Քննության մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գործնական խնդիրների լուծման փուլում դիմորդի գիտելիքների ստուգման նպատակով նրանց տրվել են նոտարական գործողություններին առնչվող խնդիրներ:  Խնդիրները լուծելիս դիմորդն իրավունք է ունեցել օգտվելու ձեռագիր ու տպագիր նյութերից,  համակարգչային տեխնիկայից: Նրանց արգելվել է օգտվել հեռահաղորդակցության միջոցներից:

Ինչպես և առաջին փուլի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը, թափանցիկությունը ապահովելու նպատակով, քննությանը առցանց հետևելու հնարավորություն էր ընձեռել:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն