Ամփոփել են նոտարների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլի արդյունքները:

06/11/2012

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թվականի նոյեմբերի 5-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ՝գործնական խնդիրների փուլի արդյունքները:

Ստուգումների երկրորդ փուլին մասնակցել է 41 թեկնածու, որոնցից 11-ն է  հաղթահարել անցողիկ՝ 85 միավորի շեմը: Քննության մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաձայն գործող կարգի, քննության մասնակիցները կարող են բողոքարկել աշխատանքների արդյունքները ՝ դրանք ստանլուց մեկ օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստում առաջարկվել է   քննության արդյունքների մասին ծանուցման օր հաշվել սույն արձանագրության՝ www.moj.am կայքում հրապարակման ամսաթիվը: Արձանագրությունը հրապարակելուց հետո դրանք էլ. փոստի միջոցով կուղարկվի  քննության մասնակիցներին: Առաջարկվել է նաև  արձանագրությունը հրապրակել ամենաուշը 2012 թ. նոյեմբերի վեցին, և հետևաբար բողոքները ընդունել մինչև 2012 թ. նոյեմբերի յոթը, ժամը 18:00 նախարարությունում՝ գրավոր  եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: