Հանրային քննարկման է ներկայացվում օրենքի նոր նախագիծ

26/11/2012

ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացվում   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և օրենքի ընդունման վերաբերյալ հիմնավորումները:

«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի  01.07.2012թ. կարգադրությամբ նախատեսվեցին դրույթներ ուղղված քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման:

Սույն նախագիծն ընդունվելու դեպքում կկենսագործվեն «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի  01.07.2012թ. կարգադրությամբ նախատեսվեցին քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղված միջոցները, կապահովվի դատավարությունում կապահովվի մրցակցության և գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքների կենսագործումը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործերի միատեսակ քննությունը:

Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ: