Դեպի վեր

Դատապարտյալին այցելած քաղաքացու մոտ «SUBUTEX»-ի վեց հաբ է հայտնաբերվել

29/11/2012

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Գ.-ին այցելած քաղաքացի Ն. Ա.-ին: Վերջինիս ազդրին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթավորված «SUBUTEX»-ի վեց հաբ:

Կատարվում է հետաքննություն:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն