Դեպի վեր

Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարների նկատմամբ կարգապահական վարույթներ կհարուցվեն

05/12/2012

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով՝ Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարներ Ալեք Ավետյանի և Նունե Մանուչարյանի նկատմամբ հարուցվելու են  կարգապահական վարույթներ:

 

Ալեք Ավետյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են ընդունվել քաղաքացի Լիդա Հակոբյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված՝ Վաղարշապատ նոտարական տարածքի նոտար Ալեք Ավետյանի կողմից տրված անշարժ գույքի մասին նվիրատվության պայմանագրի հետ կապված նոտարական գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումում բարձրացված հարցերը, դրանց հիման  վրա ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու դրանց  արդյունքում ներկայացված տեղեկանքը, ինչպես նաև աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ  Ն. Փանոսյանի  զեկուցագիրը :

 

  Նունե Մանուչարյանի նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթի համար հիմք են հանդիսացել 01.09.2011-01.09.2012 թթ. ժամանակահատվածում նոտարական գործողությունների օրինականության ստուգման արդյունքներով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ներկայացված տեղեկանքը, ինչպես նաև աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ  Ն. Փանոսյանի  զեկուցագիրը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն