Դեպի վեր

Միջազգային համաժողով` «Մեդիացիայի զարգացումը Հայաստանում. օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը» թեմայով

05/12/2012

Այսօր Երևանում տեղի ունեցավ  «Մեդիացիայի զարգացումը Հայաստանում. օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը» թեմայով միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպել էին   ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը և Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակը ՀՀ  արդարադատության նախարարության աջակցությամբ և «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը,  և իրականցնում է  Եվրոպայի Խորհուրդը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին  հետևյալ հարցերը.

 

  • մեդիացիայի օրենսդրական և կիրառական խնդիրները ՀՀ-ում,
  • «Մեդիացիայի մասին» օրենքի նախագծի և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ներկայացումը և քննարկումը,
  • մեդիացիայի վերաբերյալ միջազգային փորձի ներկայացումը

 

  Մեդիացիան վեճերի այլընտրանքային լուծման արտադատական մեթոդ է երրորդ անկողմնակալ և չեզոք կողմի՝ մեդիատորի մասնակցությամբ, որն օգնում է վեճի շրջանակներում ներգրավված և մեդիացիայում կամավոր մասնակցող կողմերին մշակելու վեճի լուծման փոխադարձաբար ընդունելի համաձայնություն:

 

Մեդիացիան՝ որպես կողմերի կարգավորման մեթոդ, ճանաչված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: Կարգավորման այս մեթոդը վեճերի լուծման բավականին հին գործիք է, սակայն   ներկայիս տեսքով այն առաջացել է քսաներորդ դարի երկրորդ կեսին:  Ի սկզբանե մեդիացիայի հիմքերը դրվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, ավելի ուշ նաև եվրոպական մի շարք երկրներում:

 

Հայաստանում՝ մեդիացիայն որպես իրավական ինստիտուտ դեռևս գոյություն չունի, չկա մեթոդը կարգավորող  համապատասխան օրենք, սակայն ՀՀ գործող օրենսդրությունում առկա են մեդիացիայի վերաբերյալ իրավական նորմերի յորահատուկ կիրառման դեպքեր:

Այսօրվա քննարկման նպատակն էր խթանել և նպաստել նշված մեթոդի զարգացմանն ու հետագայում նաև համապատասխան օրենսդրության մշակմանը:

 

Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը  ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ միջոցառումների ծրագրում նույնպես որոշակի նշանակություն է տրվել վեճերի այլընտրանքային լուծման ձևերին, մասնավորապես՝ մեդիացիային: «Սա դատական իշխանության բեռնաթափման ուղղված գործողություններից մեկն է, սրան զուգահեռ պետք է զարգանան այլընտրանքային  վեճերի լուծման այլ մեթոդներ, ինչը կհանգեցնի  վեճերի արդյունավետ լուծման, ռեսուրսների խնայողության»- ասաց արդարադատության փոխնախարարը :

 

Հայաստանում այսօր մասնավոր մեդիացիա է իրականացնում ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը: Այս ընկերությունը մեդիացիայի ոլորտում մասնագիտացած հայաստանյան միակ մասնագիտացած կազմակերպությունն է, որը նաև ակտիվորեն  մասնակցում է օրենքի մշակման գործընթացին:

 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն