Մետադոնային բուժում նշանակող հանձնաժողովը որոշել է բավարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Սմբատյանի դիմումը

18/12/2012

   Ս/թ. դեկտեմբերի 17-ին մետադոնային բուժում նշանակող հանձնաժողովը որոշել է բավարարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանի դիմումը և նրան ընդգրկել է պետական ծրագրում:

   ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: