Դեպի վեր

Հրայր Թովմասյանն առանց փողկապի հանդիպում ունեցավ լրագրողների հետ. Փաստինֆո

26/12/2012

 Առաջիկա 4 տարին լինելու է արդարադատության ոլորտում այլ համակարգի ստեղծման ժամանակահատված: Այս մասին լրագրողների հետ տարեվերջյան, արդեն ավանդական դարձող հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Առանց փողկապի հանդիպմանը լրագրողների հետ անկաշկանդ զրույցում նախարարն ընդգծեց, որ անցնող տարին արդարադատության նախարարության համակարգում առկա ձեռքբերումների ամրապնդման ու լուծման ենթակա խնդիրների բարձրացման տարի էր: «Ես տեսնում եմ խնդիրներն ու դրանց լուծումները»,- հավաստիացրեց ՀՀ արդարադատության նախարարը:

 Ձեռքբերումների թվում նախարարը, մասնավորապես, նշեց իրավաբանական անձանց գրանցման համակարգի կայացումը՝ դրանով Հայաստանն աշխարհում, եթե ոչ առաջին տեղում է, ապա առաջին եռյակում կամ առաջին հնգյակում է: Համակարգի ներդրմամբ հաշվված 5-7 րոպեների ընթացքում կարելի է գրանցել իրավաբանական անձին՝ առանց քաշքշուկների: «Եթե առաջիկա 3-4 տարում մեզ հաջողվի համակարգը պրոյեկտել քաղաքացի-պետություն մյուս հարաբերությունների վրա, և սա մի խնդիր է, որ ամրագրված է կառավարության ծրագրում, ապա այդ հարաբերություններում դուք միանգամայն այլ պատկեր եք տեսնելու»,- լրագրողներին հավաստիացրեց արդարադատության նախարարը:

 Նախարարը իրավաբանական թեմաներին հաճախակի անդրադարձող «Panorama.am», «Hetq.am», «Iravaban.net» լրատվական կայքէջերի, «Առավոտ», «Ժողովուրդ» թերթերի, «նոր շունչ բերած» Armnews հեռուստաընկերության խմբագրակազմերին, Ցմահ դատապարտվածների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության ու Սախարովի անվան հիմնադրամի ներկայացուցիչներին հանձնեց իր շնորհակալագրերն ու դատապարտյալների ձեռքով պատրաստված հուշանվերները:

Նկարները՝ ՛՛Արմենպրես՛՛ լրատվական գործակալության

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն