Դեպի վեր

«Վարդաշեն» ՔԿՀ-ում մատուռ է օծվել

15/01/2013

 ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունվարի 14-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց մատուռը:

 Օծման արարողությանը ներկա են եղել ՔԿՀ-ների հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը, Գևորգ սարկավագ Ալավերդյանը և Հրաչյա սարկավագ Ղազարյանը: Օծվել են նաև դատապարտյալների կառուցած մատուռի սրբապատկերները, որոնք նունպես նրանց ձեռքի աշխատանքներն են: Օծման արարողությունից հետո դատապարտյալները, վառելով մոմերը, իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված:

 Արտակ Սրբազանը հույս է հայտնել, որ մատուռի առկայությունը հիմնարկում կնպաստի աղոթքների միջոցով Աստծուն էլ ավելի մոտենալուն:

 Օծման արարողության կապակցությամբ դատապարտյալներին մատաղ է մատուցվել:

 Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն