Դեպի վեր

Կարգապահական տույժ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ

18/01/2013

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Կարլենի Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, իսկ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Լևոնի Կիրակոսյանի նկատմամբ` ծառայությունից ազատում կարգապահական տույժը

 Արամ Խաչատրյանի նկատմամբ նման կարգապահական տույժի կիրառումը  պայմանավորված է Խաչատրյանի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելով: Իսկ Կարեն Կիրակոսյանի նկատմամբ կիրառված այս տույժի համար հիմք են հանդիսացել ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելը: Այս հրամաներն ուժի մեջ են մտել ստորագրման պահից։

 Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ցուցում է տվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին՝ քննարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռաֆայել Սերգեյի Միքայելյանին, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Հենրիկի Միրզոյանին, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Սմբատ Հենրիկի Հակոբյանին և անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Նորայր Գարիկի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերն ու արդյունքների մասին 5-օրյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն