ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ 3 դատավոր ենթարկվեց կարգապահական պատասխանատվության

12/04/2013

2013 թվականի ապրիլի 12-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշեց բավարարել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: