Հրայր Թովմասյանը վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում

08/05/2013

  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, Հրայր Թովմասյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

  ՀՀ Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: